ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև

Սեպտեմբերի 28-ին Տալլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, էստոնականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական երկկողմ համագործակցության լայն շրջանակի։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը մարդասիրական մարտահրավերների հաղթահարման գործում։ Նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը՝ այդ համատեքստում շեշտելով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  13° 
    26.05.2024
    26°  14° 
    27.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: