ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը առևանգել և ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանցիները Արցախից Հայաստան տեղափոխվելիս Հակարի կամրջի վրա առևանգել և ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է, փոխանցում է news.am-ը:

Ավելի ուշ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նա կասկածվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.2, 214.2.3 հոդվածներով (ահաբեկչություն կազմակերպված խմբի կողմից), 228.3 (հրազենի, դրա բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում, պահպանում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների և խմբերի ստեղծում) և 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Դավիթ Մանուկյանին 4 ամսով կալանավորել են:

Հիշեցնենք, որ արդեն հաստատված տվյալների համաձայն առևանգվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: