ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տիգրան Խաչատրյանը ԵՄ դեսպանին ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Կառավարությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Փոխվարչապետը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները, ինչպես նաև Կառավարության կողմից դրանց բավարարմանն ուղղված կարճաժամկետ և միջնաժամկետ անելիքները։ Վասիլիս Մարագոսն իր անհանգստությունն է հայտնել ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք ուղղություններով ընթացող համագործակցության ընթացքի վերաբերյալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.12.2024
       
    07.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: