ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք չէ խնդիրն աշխարհաքաղաքական դաշտ տեղափոխել. Լարիսա Ալավերդյանը Գյումրիում կատարված հանցանքի մասին

«Այսօր մենք պետք է նշեինք Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցը: Սակայն Գյումրու ոճրագործության պատճառով հայտնվելով նման շոկային իրավիճակում, բնականաբար, մոռացանք այդ մասին:»,-այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է "Ընդդեմ իրավական կամայականություն" ՀԿ-ի գործադիր նախագահ Լարիսա Ալավերդյանը:  Բանախոսը կասկածի տակ է դրել հանցակազմի առնչությամբ շրջանառվող վարկածը: "Մենք չգիտենք` հանցագործության իրական դրդապատճառները, չգիտենք, թե արդյոք Պերմյակովը մենակ է եղել, ում հանձնարարությամբ է գործել: Անտեղի են գտնում որևէ հակառուսական հիստերիա: Մենք չպետք է տրվենք այդ հուզմունքներին և բերենք դա այդ դաշտը: Չգիտենք՝ իրականում ինչ է եղել, բայց որ համապատատասխանում է այն նպատակներին, որոնք դրված են Ադրբեջանի,    Ըստ նրա, Գյումրիում կատարված սպանությունն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները մթության մեջ են, կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները հասարակությունը չունի: Լ.Ալավերդյանը տրամաբանական չի համարում, որ հանցագործությունը կատարել է մեկ հոգի, կամ կոնկրետ Վ. Պերմյակովի կողմից, որովհետև ոչ մեկը նրան չի տեսել հանցագործության վայրում: Նա կասկածի տակ է դնում նաև հանրությանը ներկայացված վարկածը: 
«Ինչո՞ւ են նրան բռնել ռուս սահմանապահները: Վստահություն չի ներշնչում ռուս սահմանապահի բացատրությունը, թե զինծառայողը ցանկացել է հատել հայ-թուրքական պետական սահմանը և իրենք բռնել են»,- ասել է Լ. Ալավերդյանը:
Ըստ նրա, երբ ռազմաբազայում արդեն նկատել են, որ զինված զինծառայող է բացակայում, պետք էր այդ մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմին: 
Ինչ վերաբերում է Վ. Պերմյակովին հայտնաբերելուց հետո իրականացվող քրեական գործողություններին, և թե արդյոք հայկական, թե ռուսական իրավապահները պետք է քննությունը վարեն, Լ. Ալավերդյանը նախ ասաց, որ հանցանքը կատարել է Հայաստանի տարածքում: Հղում անելով ՌԴ Սահմանադրությանը, ըստ որի ՌԴ-ն իր քաղաքացիներին չի կարող հանձնել մեկ այլ երկրի, նա ընդգծեց, որ ռուսական բազան գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ Սահմանադրությունը վերաբերում է միայն ՌԴ տարածքին: 
Միաժամանակ նա նշել է, որ ռուսական կողմից Վ. Պերմյակովին սպանության հատկանիշներով մեղադրանք առաջադրելը սխալ է, քանի որ հանցագործությունը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ: Դասալքության հատկանիշներով մեղադրանք առաջադրելը նույնպես սխալ է համարում, քանի որ հստակ նշվում է, թե որն է դասալքությունը, իսկ Վ. Պերմյակովի արարքը չի համապատասխանում այդ սահմանմանը: 
Լ. Ալավերդյանի խոսքով, հունվարի 13-ին արված հայտարարությունը, որ գործով ամբողջ նախաքննությունը պետք է կատարի հայկական կողմը, համապատասխանում է ոչ միայն իրավական նորմերին, այլ նաև միջազգային պայմանագրերի դրույթներին, սակայն նույն հայտարարությունից կես ժամ անց ՀՀ Գլխավոր դատախազության արած հայտարարությունը արդեն առաջացրեց զայրույթ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: