ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս շաբաթ Եվրոպայում

Մեր գործընկեր "Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ-ն ներկայացնում է այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։ 

Հունվարի 19-ին կգումարվի ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստ։ Օրակարգում լինելու են Ուկրաինական ճգնաժամը, ԵՄ-ՌԴ հարաբերությունները և այլն։

Բրյուսել կատարած այցի ընթացքում հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում կունենա ԵՄ Բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Հունվարի 20-ին Բրյուսելում կանցկացվի  Հայաստան - Եվրոպական միություն խորհրդի 15-րդ նիստը: Հայաստանյան պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հունվարի 21-24-ին Դավոս քաղաքում կանցկացվի Համաշխարհային տնտեսական համաժողով «Նոր գլոբալ համատեքստ» խորագրի ներքո, որին կմասնակցեն մի շարք երկրների  և կառավարությունների ղեկավարներ, միջազգային տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների, խոշոր գործարարներ և այլն։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: