ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փարիզի ահաբեկչուհին Սիրիա է անցել թուրքական մաֆիայի օգնությամբ

Ֆրանսիայում ոստիկանությունը շարունակում է Հայաթ Բումեդյենի որոնումները, ով մեղադրվում է Փարիզի ահաբեկչության նախապատրաստմանն օժանդակելու մեջ: Պարզվում է՝ ահաբեկչուհու հետքերը տանում են Թուրքիա: The Mirror թերթը՝ հղում անելով թուրքական հետախուզության իր աղբյուրներին, գրում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները վճարել են թուրքական մաֆիային, որ վերջինս ապահովի Հայաթ Բումեդյենի անվտանգ տեղափոխումը: Թերթի տվյալներով ահաբեկչուհուն Ստամբուլի օդանավակայանում դիմավորել են թուրքական մաֆիայի 2 ներկայացուցիչներ: Նրան հաջողվել է հասնել թուրք-սիրիական սահմանի վրա գտնվող Շանլիուրֆա քաղաք, որտեղ նրան տեղավորել են թուրքական մաֆիային պատկանող շենքում: Այնուհետև նա շարժվել է դեպի Ալ-Աբյադ քաղաք, որտեղից էլ անցել է Սիրիա:

Թուրքական հետախուզական ծառայությունները նշում են, որ ահաբեկչուհու տեղափոխման համար ԻՊ-ի զինյալները պետք է որ մեծ գումարներ վճարած լինեն, քանի որ գործողությունը կարող էր վտանգավոր լինել: The Mirror ամսագիրը հայտնում է, որ հատուկ ծառայությունները հեռախոսային բանակցությունների և տեսանկարահանման ձայնագրություններ ունեն Ստամբուլի օդանավակայանից:

Նշենք, որ ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Հայաթ Բումեդյենը գտնվում է Սիրիայում: Այս մասին Anadolu գործակալությունն ասել էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Նա նաև ընդունել էր, որ ահաբեկչուհին ապօրինի ճանապարհով Սիրիա է անցել Թուրքիայի տարածքով:

Եվ սա այն դեպքում, երբ թուրք պաշտոնական գործիչներն ամեն անգամ հայտարարում են, որ թուրքական իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են՝ Թուրքիայի տարածքով ահաբեկիչների մուտքը Սիրիա կասեցնելու համար: Սա հերթական ապացույցն է, որ Թուրքիան անուղղակիորեն ներգրավված է ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանում, այլ նաև Եվրոպայում իրականացվող ահաբեկչություններում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: