ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

The Independent. «Գալիպոլիի հարյուրամյակը Հայոց ցեղասպանությունը թաքցնելու ամոթալի փորձ է»

Բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը The Independent թերթում հրապարակել է «Գալիպոլիի հարյուրամյակը Հայոց ցեղասպանությունը թաքցնելու ամոթալի փորձ է» անունը կրող իր հոդվածը, որտեղ նա գրում է, որ «իբրև դիվանագիտական հիմարության աննախադեպ ակտ՝ Թուրքիան ծրագրում է 1915 թվականին Թուրքիա ներխուժելու դաշնակիցների փորձի 100-ամյակն օգտագործել Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունների հիշատակը կոծկելու համար, որը 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն է եղել»«Թուրքերն արդեն հրավերներ են ուղարկել 102 երկրների՝ հրավիրելով ապրիլի 24-ին այցելել Գալիպոլիի տարելիցին՝ հենց այն օրը, երբ Հայաստանը մշտապես հարգում է Օսմանյան կայսրության ձեռքով ցեղասպանված իր զոհերի հիշատակը», - գրում է Ռոբերտ Ֆիսկը:

«Երբ համաշխարհային առաջնորդները, այդ թվում արքայազն Չարլզը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետները թուրքական կառավարության հրավերով ապրիլին ժամանեն Գալիպոլի՝ հարգանքի տուրք մատուցելու Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած ճակատամարտին, մեկ ու կես միլիոն կոտորված քրիստոնյա հայերի ուրվականները երթի են դուրս գալու նրանց հետ», - գրում է բրիտանացի լրագրողը: Անդադառնալով ՀՀ նախագահին ուղղված հրավերին՝ լրագրողը գրում է, որ «Էրդողանը պետք է որ իմանար, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մերժելու է իր հրավերը»: «Սա միայն դիվանագիտական չարիք չէ: Թուրքերը քաջատեղյակ են, որ Գալիպոլիի ճակատամարտը սկսվել է ապրիլի 25-ին: Ընդամենը 2 տարի առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նշեց պատերազմի 98-րդ տարելիցը մարտի 18-ին՝ այն օրը, երբ  բրիտանական ռազմածովային ուժերը ռմբակոծեցին Դարդանելի թերակղզին: Այդ ժամանակ ոչ ոք Թուրքիայում չառաջարկեց, որ Գալիպոլիի ճակատամարտը հիշվի ապրիլի 24-ին»:

«Թուրքերն, իհարկե, վախենում են, որ 1915 թվականը կարող է հիշվել որպես իրենց երկրի` մարդկության դեմ իրականացրած սարսափելի հանցագործության տարի», - գրում է Ռոբերտ Ֆիսկը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: