ԱՄՆ նախագահը վետո կդնի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում իր ամենամյա ելույթում, անդրադառնալով ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, հետևյալ կերպ բնութագրեց ԱՄՆ խելամիտ քաղականության վերաբերյալ իր՝ որպես երկրի առաջնորդի պատկերացումը.
«Ես հավատում եմ ԱՄՆ ավելի ողջամիտ քաղաքականությանը, որտեղ ռազմական ուժը դիվանագիտական ուժի հետ միասնական է, երբ մենք լծակներ ենք գործադրում՝ դաշնակիցների հետ միասին միություն կազմելով, երբ մենք թույլ չենք տալիս, որ մեր վախերը մեզ հետ պահեն նկատելուց այն հնարավորությունները, որոնք առկան են այս դարաշրջանում»:
Իր խոսքը շարունակելով՝ ԱՄՆ նախագահը անդրադարձել է արտաքին քաղաքական հետևյալ հիմնական ուղղություններին.
Առաջին՝ ահաբեկչության դեմ պայքար. ԱՄՆ նախագահն իր խոսքում նշեց, որ նրանք միասնական են այն մարդկանց հետ, ովքեր ահաբեկչության զոհ են դառնում՝ լինի դա Պակիստանի դպրոցում, թե Փարիզի փողոցներում:
«Ինչպես դա եղել է իմ նախագահությունը ստանձնելուց ի վեր, մենք մեզ վերապահում ենք ահաբեկիչների դեմ միակողմանի պայքարի իրավունքը, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում մեր և մեր դաշնակիցների համար»:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն իր խոսքում նշեց, որ ահաբեկչության դեմ շարունակվող պայքարի 13 տարիների ընթացքում նրանք քաղել են հետևյալ մի քանի դասերը. ամերիկյան զինված ուժերի փոխարեն, ովքեր կհսկեն Աֆղանիստանի հովիտներում, այսուհետ կլինեն այդ երկրի զինված ուժերը՝ արդեն իսկ մարզված ԱՄՆ զինծառայողների կողմից: Հարավային Ասիա և Հյուսիսային Աֆրիկա զորքեր ուղարկելու փոխարեն, ԱՄՆ-ը հիմա արդեն համագործակցում է այդ երկրների իշխանությունների հետ, ովքեր իրենք կպայքարեն ահաբեկիչների դեմ: Իրաքում և Սիրայում հերթական ցամաքային պատերազմի մեջ ներգրավելու փոխարեն, այժմ ԱՄՆ ղեկավարում է լայն դաշինք՝ այդ թվում կազմված նաև արաբական երկրներից՝ կանխելու «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջընթացը:
Երկրորդ՝ ուկրաինական ճգնաժամ. այստեղ ըստ Օբամայի՝ ԱՄՆ ցուցաբերում է ուժ և դիվանագիտություն՝ առաջնորդվելով այն սկզբունքով, համաձայն որոնց` մեծ տերությունները չեն կարող ճնշել փոքրերին:
«Թեև ոմանք Պուտինի ագրեսիան համարում էին նրա ուժի և ռազմավարական վարպետության դրսևորում, անցած տարի մենք դժվար գործ կատարեցինք մեր դաշնակիցների հետ՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսատսնի դեմ: Այսօր Ամերիկան ուժեղ է և միահամուռ իր դաշնակիցների հետ, միչդեռ Ռուսաստանը մեկուսացված է, իսկ ռուսական տնտեսությունը գտնվում է փլուզված վիճակում: Հենց այսպես է ԱՄՆ-ն կյանքի կոչում իր առաջնորդի դերը՝ առանց դատարկ սպառնալիքների, բայց մշտական և անդրդվելի հաստատակամությամբ» ,- նշեց ԱՄՆ նախագահը:
Երրորդ՝ Կուբայի հետ հարաբերություններ. անդրադառնալով Կուբայի հետ հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված հաջողություններին, ԱՄՆ նախագահը նշեց, որ դա արդյունք է նոր քաղաքականության, որը փոխարինեց ԱՄՆ կողմից 50 տարի շարունակվող միևնույն քաղաքական գծին.
«Ինչպես նշել է Ֆրանցիսկոս պապը , դիվանագիտությունը փոքր քայլերի արվեստ է: Կուբայում մեր քաղաքականության փոփոխությունը ունի միտում վերջ դնելու մեր կիսագնդում առկա անվստահությանը, Կուբայի դեմ գործող սահմանափակումների կեղծ պատճառաբանությանը, ինչպես նաև միտված է ժողովրդավարական արժեքների տարածմանը, մեր կողմից Կուբայի ժողովրդին օգնության ձեռք մեկնելուն»:
Եվ չորրորդ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններ. անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ շնորհիվ այդ հարցում ԱՄՆ քաղաքականության՝ նրանց հաջողվել է դադարեցնել Իրանի միջուկային գործունեության առաջխաղացումը:
«Թեպետ երաշխիք չկա, որ բանակցություններն ի վերջո կհաջողեն, և ես սեղանին եմ պահում բոլոր հնարավոր միջոցները, որոնք կկանխարգելեն միջուկային Իրանի ի հայտ գալը, կարծում եմ, որ ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի կողմից քննարկվող Իրանի հանդեպ նոր պատժամիջոցները կնպաստեն դիվանագիտական առկա ջանքերի տապալմանը՝ հեռացնելով ԱՄՆ-ին իր դաշնակիցներից, ինչն իր հերթին մեզ համար էլ ավելի դժվար կդարձնի Իրանի դեմ առկա պատժամիջոցները պահպանելը և վերջինիս միջուկային առաջխաղացմանը խոչընդոտելը: Ահա թե ինչու, ցանկացած պատժամիջոց նախատեսող օրինագիծ, որը կսպառնա այս ոլորտում արդեն իսկ գրանցված հաջողություններին, իմ կողմից կարժանանա վետոյի»,- հավելեց ԱՄՆ նախագահը:
Դատելով ԱՄՆ նախագահի ամենամյա ելույթում ներկայացված արտաքին քաղաքական թեզերից, կարելի է փաստել, որ ԱՄՆ նախագահը 2015-ին չի պատրաստվում շեղվել նշված գծերում որդեգրած իր ուղղուց. ահաբեկչության դեմ պայքարում՝ գործելով իր դաշնակիցների հետ միասին, ուկրաինական ճգնաժամում՝ շարունակելով հանդես գալ «մշտական և անդրդվելի հաստատակամությամբ», Կուբայի հետ հարաբերություններում՝ շարունակել գրանցված առաջընթացը, իսկ Իրանի հետ միջուկային բանակցություններին՝ խուսափել դիվանագիտական ջանքերի դեմ ուղղված որևէ կտրուկ քայլից:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
