ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայում ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նոր քայլեր Եվրոպական Կենտրոնական Բանկի կողմից

Եվրոպական Կենտրոնական Բանկը հունվարի 22-ին տեղի ունեցած համաժողովի շրջանակներում հայտարարել է Բանկի Կառավարման Խորհրդի երկու կարևոր որոշումների մասին՝ ուղղված Եվրոպայում` ֆինանանսական ճգնաժամի հաղթահարմանը: Առաջինը վերաբերում է ակտիվների գնման ծրագրի ընդլայնմանը, իսկ երկրորդը՝ ԵԿԲ կողմից կոմերցիոն բանկերին տրամադրվող գումարի տոկոսադրույքին (ռեպո  տոկոսադրույքին), որը կմնա անփոփոխ (աղբյուրը՝ www.centralbanknews.com): Ծրագրի ընդլայնումը վերաբերում է ակտիվներով ապահովված արժեթղթերին (օր.՝ հիպոթեքային վարկ)[1]: Ծրագրի ընդլայման ներքո ԵԿԲ կողմից պետական և մասնավոր սեկտորներից գնված արժեթղթերի ամսեկան գումարը պետք է կազմի 60 միլիարդ Եվրո: Այս քաղաքականությունը նախատեսվում է շարունակել մինչև 2016 թ.-ի սեպտեմբերի վերջ և կարող է երկարաձգվել այնքան ժամանակ, մինչև որ կարգավորվի գնաճը: Այս ծրագրի միջոցով Բանկը պետական և մասնավոր սեկտորից գնում է իրենց արժեթղթերը եւ այսպիսով կանխիկ գումար է մղում շրջանառության մեջ:

Անդրադառնալով ռեպո գործակցին՝ պետք է նշել, որ այն 2014 սեպտեմբերի 10-ի որոշմամբ դարձել էր -0.2%, որը պահպանվելու է անփոփոխ: Այս քայլով Բանկը մղում է քաղաքացիներին և տնտեսական սյուբեկտներին իրենց խնայողությունները հանել բանկերից և ներդրումներ անել տնտեսության ամենատարբեր ոլորտներում՝ զարկ տալով արդյունաբերությանը, աշխատատեղերի ավելացմանը, աշխատավարձերի բարձրացմանը, հետևաբար մուլտիպլիկացիոն էֆեկտով ավելացնելով սպառման ծավալները, ինչն էլ կհանգեցնի Համախառն Ներքին Արդյունքի ավելացմանը, սա էլ իր հերթին կբերի տնտեսական աճի: Այլ կերպ ասած, Բանկը գումար է մղում արտադրության ոլորտ Եվրոպայի ներքին արդյունաբերության զարգամցման համար:

ԵԿԲ  իր մշակած այս քաղաքականությամբ փորձում է կանխիկ գումար հանել շուկա և շրջանառել, սակայն ինչպես նշում է Euronews-ը, ԱՄՆ-ի Գանձապահ Քարտուղար Լարի Սամերսը Համաշխարհային Տնտեսական ֆորումում նշել է, որ սխալմունք է կարծել, թե Քանակական Հեշտացումները (ՔՀ-ն վերաբերվում է վերը նշված փողային քաղաքականությանը) Եվրոպայում կգրանցեն միևնույն արդյունքները, ինչը Միացիալ Նահանգներում, քանի որ նահանգներն իրենց տնտեսական զարգացվածության մակարդակով շատ ավելի համասեռ են քան ԵՄ առանձին երկրները:

 



[1] Ակտիվներով ապահովված արժեթուղթ (անգլերենից թարգմանված՝ Asset backed securities), նշանակում է վարկի տրամադրում գրավի դիմաց. որպես գրավ կարող է հանդիսանալ կազմակերպությանը պատկանող ինչ-որ ակտիվ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: