Պատմությունը կրկնվում է. թուրքերի համար քրդերը կրկին «եղբայրներ» են դարձել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիան անվանել է «կայունության կղզի» Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: «Այս կայունության համար մենք, նախ և առաջ, պարտական ենք մեր եղբայրությանը, ժողովրդավարությանը և մշակույթին, որը մենք ժառանգել ենք մեր նախնիներից», - ասել է Դավութօղլուն իշխող Արդարություն և զարգացում կուսակցության համաժողովի ժամանակ:
Դիմելով 15 միլիոն քրդերին՝ Դավութօղլուն «խորամանկ» է անվանել այն մարդկանց, ովքեր տարբերություն են դնում թուրքերի և քրդերի միջև՝ խոստանալով, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրելու է արդար երկրում: Դավութօղլուն հայտարարել է, որ կցանկանար քրդերեն խոսել սովորել այնպես, ինչպես թուրքերեն է խոսում: «Չնայած նրան, որ բանտերում արգելված էր քրդերեն խոսել և երգել՝ ես այսօր այստեղ եմ, որ փոխեմ այդ բոլոր օրենքները», - ասել է Դավութօղլուն իր ելույթի ժամանակ, որը սկսել է քրդերեն լեզվով, հայտնում է Kurdistan.ru-ն: Քրդերենը Թուրքիայում ագելվել է 1991 թվականին, և քրդերը մինչև այսօր դժգոհում են հետապնդումներից:
Թուրքիայի վարչապետը խոստովանել է, որ թուրքական կառավարության և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև գրեթե մեկ տարի առաջ սկսված խաղաղ գործընթացի համար բազմաթիվ խոչընդոտներ կան՝ հավելելով. «Մենք բոլորս պետք է պայքարենք այդ խոչընդոտները վերացնելու համար»:
Միաժամանակ Hurriyet Daily News-ը հայտնում է, որ թուրքական կառավարությունը պահանջել է, որ PKK-ն զենքը վայր դնի մինչև վճռական քայլերի ձեռնարկումը: Նշվում է, որ թուրքական կառավարությունը բանակցություններ է վարում վարչական և իրավական ոլորտներում ծրագրված քայլերի շուրջ՝ պահանջելով PKK-ից զինաթափել իր զինյալներին մինչև Նովրուզի տոնը, որը նշվում է մարտի 21-ին: Թերթի աղբյուրները ենթադրում են, որ Օջալանը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա փետրվարին:
Քրդերն, իրենց հերթին, կարծում են, որ խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է թուրքական կառավարության սուտ խոստումներով: PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 2014 թվականի վերջին հայտարարեց, որ քրդերի խնդիրը Թուրքիայում կարող է ամբողջությամբ լուծվել 4-5 ամիսների ընթացքում, եթե կողմերը կատարեն իրենց խոստումները: «Եթե կարգավորման դրույթները, որոնք համաձայնեցվել են կողմերի միջև, խստորեն իրականացվեն, ապա առավելագույնը 4-5 ամիսների ընթացքում ժողովրդավարական որոշում կկայացվի, որը կսահմանի Մերձավոր Արևելքի ճակատագիրը: Եթե վճռականությունը բավարար չլինի, ապա դա կխորացնի քաոսը տարածաշրջանում և կհանգեցնի նոր բախումների», - ասվում էր Օջալանի հայտարարության մեջ:
Պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Օսմանյան կայսրության տապալումից հետո, երբ սկսվեց անկախության համար քրդերի պայքարը, Սևրի պայմանագրով ենթադրվում էր, որ նախկին Օսմանյան կայսրության տարածքում պետք է Քրդստան պետություն ստեղծվի: Սակայն Մուստաֆա Քեմալը, հայտարարելով, որ քրդերն ու թուրքերը եղբայրներ են, խոստացավ կատարել քրդերի բոլոր պահանջները՝ նրանց իր կողմը գրավելով: Իսկ հետո հրաժարվեց քրդերին ճանաչել որպես ազգային փոքրամասնություն՝ արգելելով քրդերն լեզվի կիրառումը և ազգային հագուստ կրելը: Հիմա նույն քաղաքականությունն է վարում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, երբ հայտարարում է, որ «խաղաղ գործընթացն ընթանում է քրդերի և թուրքերի եղբայրության պահպանության համար»: Այնպես որ, դժվար է ակնկալել, որ առաջիկա տարիներին կողմերը կկարողանան վերջնականապես կարգավորել Թուրքիայում քրդական խնդիրը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
