Աշխարհը չպետք է տարբերություն դնի Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև
Հայերի, իսկ այնուհետև հրեաների նկատմամբ կատարվածն էր, որ Ռաֆայել Լեմկինին հիմք տվեց ստեղծելու «ցեղասպանություն» եզրույթը՝ բնորոշելու համար մարդկության դեմ ամենածանր հանցագործություններից մեկը: Այս մասին երեկ՝ հունվարի 28-ին, ՄԻԵԴ Մեծ պալատում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումների ժամանակ հայտարարել է որպես երրորդ կողմ դատավարությանը ներգրավված Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ, հայտնի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնը: Ցեղասպանության ժխտումը դիտարկելով խոսքի ազատության իրավունքի համատեքստում՝ իրավապաշտպանն ընդգծել է, որ քննարկվող 10-րդ հոդվածը, որ երաշխավորում է խոսքի ազատությունը, պարունակում է նաև մի դրույթ, ըստ որի թույլատրվում է օրենքի սահաններում սահմանափակել խոսքի ազատության իրավունքը, եթե դրա իրացումը կարող է որոշակի վնասներ պատճառել, բռնություն, ատելություն կամ հանրային անկարգություններ հրահրել: Մասնագետը դիրքորոշում է հայտնել, որ կոնկրետ գործով Փերինչեքի՝ Ցեղասպանության փաստը հերքելու և այն «միջազգային սուտ» որակելու շարժառիթները ռասիստական էին:
Իրավապաշտպան Ռոբերտսոնն իր ելույթում հերթական անգամ հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության՝ հիշյալ դատավարությանը ներգրավվելու հիմնական պատճառն ու նպատակն այն է, որ վերացվեն այն բացթողումները, որ տեղ են գտել 2013-ի դեկտեմբերի ՄԻԵԴ-ի վճռում: «Նախկին վճռով Դատարանն (ՄԻԵԴ) ասում է, որ կատարվածը չի կարելի «ցեղասպանություն» որակել, քանի դեռ չկա միջազգային դատարանի վճիռ: Սա անհեթեթություն է: Նման կերպ Հոլոքոստը ևս չէր կարող ցեղասպանություն որակվել, քանի որ Նյուրնբերգի վճիռն այս հանցագործության մասին ոչինչ չի նշում: Դա առաջ քաշվեց 1948-ից՝ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի միջոցով», - ասել է Ռոբերտսոնը:
Ռոերտսոնի մոտեցումները շարունակել է նաև ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված մեկ այլ հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին: Վերջինս իր ելույթում կարծիք է հայտնել, որ, կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության իրողությունը, ՄԻԵԴ ստորին պալատը մեծագույն սխալ է գործել. «Չնայած նրան, որ Դատարանն ի սկզբանե նշել է, որ քննվող գործի շրջանակներում չի պահանջվում որոշել, թե արդյոք 1915-ին կատարվածը ցեղասպանություն էր, թե ոչ, այնուամենայնիվ, արդյունքում տալիս է դիրքորոշում՝ առանց նույնիսկ համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրության ու վկաների հարցաքննության», - նշել է Քլունին: Վերջինս իր խոսքի ընթացքում հղում է արել նաև մի շարք փաստերի, փաստաթղթերի, վկայությունների, որոնք փաստում են, որ կատարված ոճրագործությունը ուղղակիորեն կազմակերպված է եղել ժամանակի թուրքական իշխանությունների կողմից: Ադրադառնալով խոսքի ազատության իրավունքին՝ Ամալ Քլունին Դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ խոսքի ազատության վիճակն իրականում բավական մռայլ ու անմխիթար է հենց Թուրքիայում, որտեղ հաշվեհարդար են տեսնում «հակաթուրքական» ելույթների համար՝ հիշեցնելով բոլորին Հրանտ Դինքի գործը: Ամփոփելով իր խոսքը՝ իրավապաշտպանը «Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հիշատակն անարգող ու ցեղասպանությունը հերքողներին ոգևորող» որակեց ՄԻԵԴ ստորին պալատի 2013 թվականի դեկտեմբերի վճիռը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 28-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ընթանում էին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումները: Լսումները մեկնարկեցին երևանյան ժամանակով 12:15-ին, որից հետո հաջորդաբար ելույթներ ունեցան նախ հայցվոր կողմը՝ Փերինչեքը, այնուհետև պատասխանողը՝ Շվեյցարիան: Դրանից հետո խոսքի իրավունք տրվեց նաև որպես երրորդ կողմ ներգրավված ՀՀ և Թուրքիայի պատվիրակություններին: Նշենք, որ ՄԻԵԴ-ում հայկական պատվիրակությունը ներկայացնում էին Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, միջազգային կարգի իրավապաշտպաններ Ջեֆրի Ռոբերտսոնն ու Ամալ Քլունին:
Հիշեցնենք, որ դեռ 2007 թվականին շվեյցարական դատարանը դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին՝ հրապարակայնորեն Հայոց ցեղասպանությունը մերժելու և այն «միջազգային սուտ» որակելու համար: Այս վճիռը բողոքարկելու նպատակով Փերինչեքը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ 2013-ի դեկտեմբերի 17-ի իր վճռով բավարարել էր թուրք պատմաբանի հայցը՝ շվեյցարական օրենսդրության համապատասխան դրույթը որակելով որպես ազատ արտահայտվելու իրավունքի ոտնահարում: ՄԻԵԴ ստորին պալատի այս որոշումը բողոքարկվեց արդեն Շվեյցարիայի կողմից, որի լսումներն էլ տեղի ունեցան երեկ՝ Մեծ պալատում: Ի դեպ, Մեծ պալատն իր վճիռը կհրապարակի 6-8 ամսվա ընթացքում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
