ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կգնա՞ արդյոք Եվրագոտին զիջման հունական կոալիցիային

Հունական նորաստեղծ կոլաիցիոն կառավարությունն իր առջև խնդիր է դրել ազատվել Եվրագոտու և Տրոյկայի հանդեպ ունեցած պարտավորություններից: Սակայն երկիրը, հրաժարվելով կրճատել բյուջետային ծախսերը, կարող է հայտնվել խորը ճգնաժամի մեջ՝ իր հետ նաև սուզելով Եվրոպան: Եվրոպական քաղաքական կառույցները ծանր ընտրության առջև են. Հունաստանին ներել արտաքին պարտքը կնշանակի նախադեպ ստեղծել նաև ոչ այնքան բարենպաստ վիճակում գտնվող այլ տնտեսությունների համար ևս, մյուս կողմից համաեվրոպական ինստիտուտները փորձում են հարգանք ցուցաբերել հույն ժողովրդի ընտրության նկատմամբ և ստիպված են բանակցել ընտրություններում հաղթանակած սոցիալիստների հետ:

Հունաստանի պահանջը՝ ուղղված արտաքին պարտքի ներմանը, դիտվում է անարդարացի Եվրոպական այլ երկրների կողմից, որոնց շարքում են Իտալիան, Իսպաինիան, Պորտուգալիան և Իռլանդիան, քանի որ այս երկրները նույնպես ունեն հսկայական պարտք Եվրագոտուն: Հունաստանի կոմպրոմիսային առաջարկը հետևյալն է՝ կրճատել պարտքի տոկոսադրույքը, որն այժմ կազմում է 2.6 %: Պետք է նշել, որ Իտալիայի և Իսպանիայի համար պարտքի տոկոսադրույքն այժմ կազմում է 4.7 % և 3.3% համապատասխանաբար: Այլ խոսքով, գոյություն ունեն վախեր, որ Հունաստանին այսպիսի փոխզիջումներ անելու դեպքում, նշված  երկրները կարող են ևս նմանատիպ պահանջ առաջ քաշել: Հունաստանի և Եվրոպակական պարտատերերի միջև անդունդն այնքան խորն է, որ գոյություն ունեն որոշ կանխատեսումներ, թե մոտակա ամիսների ընթացքում Հունաստանը դուրս կգա Եվրագոտու կազմից: Այս տրամաբանության ներքո Եվրագոտին լքող երկրների ցանկը կհամլրվի նաև վերը նշված երկրներով (Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Իռլանդիա), ինչն էլ կբերի ի վերջո գոտու փլուզման:

Հունական կոալիցիայի հաջորդ «կոմպրոմիսային» առաջարկը պարտքի առնվազն 1/3 մասի ներումն է, քանի որ Հունաստանն ունի շատ կարճ ժամանակ պարտքը մարելու համար՝ մինչև այս հունվարի վերջ: Սակայն հակառակ կողմը պնդում է, որպեսզի Հունաստանը հնարավորություն ունենա մասնակցելու ԵԿԲ-ի վերջերս հայտարարած Քանակական հեշտացումներ ծրագրին, որը կարող է մեծ օգուտ բերել երկրի տնտեսությանը, պետք է կատարի, այսպես կոչված, Տրոյկայի պահանջած  բարեփոխումները, որոնց շարքում կարևոր տեղ է զբաղեցնում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համակարգի ներդրումը: Իսկ պարտքի մարման ժամկետը հնարավոր է հետաձգել մինչև ամառ:

Այսպիսով, հնարավոր է` Եվրոպան գնա փոխզիջման՝ կրճատելով պարտքի տոկոսադրույքը և երկարաձգելով վճարման վերջնաժամկետը, սակայն հունական կողմից կպահանջվի ի վերջո իրականացնել Տրոյկայի պահանջած բարոփոխումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: