Ադրբեջանը չի կարողանում հասնել իր առջև դրված նպատակներին. Ա. Կարապետյան
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը, մեկնաբանելով տարեսկզբին սահմաններին տիրող լարված իրավիճակը, լրագրողների հետ զրույցի ժամանակ առանձնացրեց այն հիմնական արտաքին գործոնները, որոնք չէին կարող չազդել սահմաններին տիրող ներկայիս իրավիճակի վրա:
Որպես առաջին գործոն՝ փորձագետն առանձնացրեց Արևմուտք-ՌԴ ներկայիս լարված հարաբերությունները, որոնք ըստ Ա. Կարապետյանի՝ Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես հնարավորություն՝ տարածաշրջանում ամրապնդելու իր դիրքերը.
«ԵՄ-ի էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու ցանկության համատեքստում աճել է Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների նշանակությունը ԵՄ-ի համար, ինչը ադրբեջանական կողմն ընկալում է որպես հնարավորություն «փակել Եվրոպայի աչքերը» և իրականացնել իր շահերին ի նպաստ գործողություններ»: Բացի այդ, փորձագետի խոսքերով, միջազգային հանրության ուշադրությունն այսօր սևեռված է ուկրաինական ճգնաժամի վրա, և սա նույնպես Ադրբեջանը փորձում է օգտագործել:
Մյուս կարևոր գործոնը Հայաստանի անդամակցություն է ԵԱՏՄ-ին, որտեղ ըստ փորձագետի՝ Ադրբեջանը այդպես էլ չկարողացավ իրացնել իր ակնկալիքները և հիմա նման գործողություններով փորձում է «վրեժ լուծել» իր՝ այդպես էլ չստացած դիվիդենտների համար:
Այս հիմնական արտաքին գործոններն առանձնացնելուց զատ, Ա. Կարապետյանը, անդրադարձավ նաև նրան, թե ինչ ունենք մենք հիմա տարեսկզբին սահմաններին տիրող լարված իրավիճակի հետևանքով: Ըստ Ա. Կարապետյանի՝ դրա արդյունքը եղավ այն, որ կողմերի միջև վստահության մթնոլորտը հասավ զրոյի: Փորձագետը նկատեց, որ այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն թե՛ կողմերը և թե՛ միջազգային հանրությունը:
«Սահմանին արձանագրվող միջադեպերին միջազգային հանրության արձագանքը որպես կանոն միշտ լինում է ոչ հասցեագրված: ԵԱՀԿ համանախագահների վերջին համատեղ հայտարարությունը, որը թեպետ տարբերվում էր համանախագահների նախորդ հայտարարություններից, քանի որ տարանջատում էր կողմերին ուղղված իր կոչերը, այնուամենայնիվ դա արժանի արձագանքը չէր ներկայիս Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին: Բացի այդ, հայտարարությունն ինքնին ուշացած էր, քանի որ պետք է արվեր ոչ թե հանդիպման ժամանակ, այլ սահմանին տեղի ունեցող միջադեպերից անմիջապես հետո, եթե իսկապես նպատակ ուներ կանխել սահմանին զարգացող լարվածությունը»::
Ամփոփելով իր խոսքը՝ փորձագետը անդրադարձավ բանակցային սեղանին ներկայումս դրված Մադրիդյան սկզբունքներին, նշելով որ դրանք ներկայիս բանակցային փուլում կենսունակ չեն, այսօր հնարավոր չէ խոսել զիջումների մասին.
«Ներկայումս առաջնայինն արդեն կողմերի միջև վստահության մթնոլորտի վերականգնում է, որի բացակայության պայմաններում փոխզիջումների մասին խոսելը անիմաստ է: Ամփոփելով մնում է միայն նշել, որ չնայած լարվածություն ստեղծելով դիվիդենտներ քաղելու Ադրբեջանի ձգտմանը, ԼՂՀ արտգործնախարարի ամփոփիչ ասուլիսը ցույց տվեց , որ միևնույն է հայկական ուժերը մնում են կոնսոլիդացված և 2015 թվականի գերակայությունների մեջ ԼՂՀ շարունակում է պահպանել միջազգային ճանաչման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման իր ձգտումները: Այս առումով կարելի է ասել, որ Ադրբեջանն այդպես էլ չի կարողանում հասնել իր առջև դրված նպատակներին» ,- ամփոփեց Ա. Կարապետյանը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
