ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կաթոլիկ հոգևորական. Հայաստանն ունի ավելի շատ նահատակներ, քան որևէ այլ երկիր

Հայաստանն ունի ավելի շատ նահատակներ քան որևէ այլ երկիր, քանի որ ցեղասպանության զոհերը մահացել են հանուն հավատքի: Այս մասին գրել է Բրիտանիայի կաթոլիկների ներկայացուցիչ աստվածաբանության դոկտոր Ալեքսանդր Լուիս Սմիթը Catholic Herald-ում հրատարակված իր հոդվածում:

Անդրադառնալով Սբ. Բլեյզի տոնին, որը կաթոլիկ եկեղեցին նշել է փերտվարի 3-ին, հոգևորականը գրում է, որ Բլեյզը Տիեզերական օրացույցի ազգությամբ հայ միակ սուրբն է, ով ապրել Սիվազում, որն այն ժամանակ բնակեցված է եղել հայերով և հույներով և կոչվել է Սեբաստիա: Նա նշում է, որ ժամանակին Հայաստանը զբաղեցրել է ավելի մեծ տարածք, քան ներկայումս: 1915թ ապրիլի 24-ին Օսմանյան կառավարությունը սկսել է Անատոլիայում անհիշելի ժամանակներից բնակվող հայերի տեղահանումների, ձերբակալությունների և կոտորածների քաղաքականությունը, որի արդյունքում զոհվել է 1-1.5 մլն հայ: Հենց այս պատճառով է, որ «այցելելով Թուրքիա` մենք տեսնում ենք հայկական պատմության բազմաթիվ հետքեր, սակայն չենք տեսնում հայերի»,-գրում է հոգևորականը: Նա ափսոսանք է հայտնում, որ հայոց ցեղասպանության հիշատակը նշվում է ամբողջ աշխարհում բացի Թուրքիայից, ինչպես նաև պատշաճ կերպով չի նշվում  Մեծ Բրիտանիայում, որտեղ վախենում են վտանգել հարաբերությունները Թուրքիայի հետ: Դատապարտելով ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը` Ալեքսանդր Լուիս Սմիթը  մեկ անգամ ևս հիշեցնում է Հիտլերի խոսքերը հայերի ցեղասպանության վերաբերյալ և դրան հաջորդած իրադարձությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: