«Թուրքիային նոր Սահմանադրություն և նախագահական համակարգ է պետք»
Թուրքիայի նախագահն ու վարչապետը սկսել են միաբերան խոսել նոր Սահմանադրության և նախագահական համակարգի անհրաժեշտության մասին: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նոր Սահմանադրության կարիք ունի, հայտնում է Trend-ը՝ հղում անելով TRT Haber հեռուստաընկերությանը: Նրա խոսքերով հունիսի 7-ին անցկացվող խորհրդարանական ընտրությունները խթան կհանդիսանան նոր Սահմանադրության ընդունման համար: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունը չի համապատասխանում երկրի պահանջներին: Ավելի վաղ նոր Սահամանդրություն ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարել էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը:
Իր հերթին, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ նոր Սահմանադրությունն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարացման համար: Դավութօղլուն փորձում է համոզել, որ չնայած ընդդիմության պնդումներին՝ ոչ ինքը, ոչ էլ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն ցանկանում իրենց ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը, և որ նախագահական համակարգի ընդունումը չի հանգեցնի Թուրքիայում «բռնապետության» հաստատման:
«Փաստարկ կա, որ նախագահական համակարգը ավտորիտարիզմ է ստեղծելու: Դուք կարո՞ղ եք դա ապացուցել: Բոլոր նրանք, ովքեր փոքր ինչ տեղեկացված են քաղաքականությունից, գիտեն, որ ժողովրդավարությունն իրականացվում է ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական համակարգերի շրջանակներում: Համեմատական քաղաքական ուսումնասիրություններում սրանք երկուսն էլ բնութագրվում են որպես ժողովրդավարական համակարգեր: Ավտորիտար շեղումներ կարող են առաջանալ նաև խորհրդարանական համակարգից», - Դավութօղլուի խոսքերը մեջբերում է Hurriyet Daily News-ը: Որպես խորհրդարանական համակարգից դուրս եկած ավտորիտար առաջնորդի օրինակ Դավութօղլուն նշել է Ադոլֆ Հիտլերի անունը:
Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին՝ Դավութօղլուն նշել է, որ հույս ունի «մեծամասնություն կազմել և փոխել Սահմանադրությունը, որը կարդալիս ինքը երբեմն բարկանում է»:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
