ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թուրքիային նոր Սահմանադրություն և նախագահական համակարգ է պետք»

Թուրքիայի նախագահն ու վարչապետը սկսել են միաբերան խոսել նոր Սահմանադրության և նախագահական համակարգի անհրաժեշտության մասին: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նոր Սահմանադրության կարիք  ունի, հայտնում է Trend-ը՝ հղում անելով TRT Haber հեռուստաընկերությանը: Նրա խոսքերով հունիսի 7-ին անցկացվող խորհրդարանական ընտրությունները խթան կհանդիսանան նոր Սահմանադրության ընդունման համար: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունը չի համապատասխանում երկրի պահանջներին: Ավելի վաղ նոր Սահամանդրություն ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարել էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը:

Իր հերթին, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ նոր Սահմանադրությունն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարացման համար: Դավութօղլուն փորձում է համոզել, որ չնայած ընդդիմության պնդումներին՝ ոչ ինքը, ոչ էլ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն ցանկանում իրենց ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը, և որ նախագահական համակարգի ընդունումը չի հանգեցնի Թուրքիայում «բռնապետության» հաստատման:

«Փաստարկ կա, որ նախագահական համակարգը ավտորիտարիզմ է ստեղծելու: Դուք կարո՞ղ եք դա ապացուցել: Բոլոր նրանք, ովքեր փոքր ինչ տեղեկացված են քաղաքականությունից, գիտեն, որ ժողովրդավարությունն իրականացվում է ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական համակարգերի շրջանակներում: Համեմատական քաղաքական ուսումնասիրություններում սրանք երկուսն էլ բնութագրվում են որպես ժողովրդավարական համակարգեր: Ավտորիտար շեղումներ կարող են առաջանալ նաև խորհրդարանական համակարգից», - Դավութօղլուի խոսքերը մեջբերում է Hurriyet Daily News-ը: Որպես խորհրդարանական համակարգից դուրս եկած ավտորիտար առաջնորդի օրինակ Դավութօղլուն նշել է Ադոլֆ Հիտլերի անունը:

Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին՝ Դավութօղլուն նշել է, որ հույս ունի «մեծամասնություն կազմել և փոխել Սահմանադրությունը, որը կարդալիս ինքը երբեմն բարկանում է»:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: