ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական Հանձնաժողովի տնտեսական կանխատեսումները Եվրագոտու և Հունաստանի վերաբերյալ

Եվրոպական Հնաձնաժողովը կանխատեսում է տնտեսական աճի արագ տեմպեր Եվրագոտու համար, սակայն այս հեռանկարը դեռևս բավականին աղոտ է: Իր վերջին կանխատեսումներով ԵՀ-ն կանխորոշում է, որ 2015 թ.-ին Եվրագոտու ՀՆԱ-ն կավելանա 1.3 տոկոսով, որը վերջին ամիսների կազմում էր ընդամենը 1.1 տոկոս: Նա հավատում է, որ նավթի ցածր գինը և ԵԿԲ-ի քանակական հեշտացումների (անգլերենից թարգմանված՝ quantitative easing) ծրագիրը կխթանի տնտեսության ակտիվությունը (աղբյուրը՝ theguardian.com):

Ինչ վերաբերում է Հունաստանի տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումներին, Եվրոպական Հնաձնաժողովն ունի ճիշտ հակառակ ակնկալիք: Նա կանխատեսում է հունական տնտեսական աճի նվազում  2.5 տոկոսի  մինչև վերջին քաղաքական անկայուն վիճակը գրանցված 2.9 տոկոսից (աղբյուրը՝ theguardian.com):

Չնայած դրան կարելի է կանխատեսել, որ ԵԿԲ ֆինանսական նոր քաղաքականության պայմաններում   Հունաստանը նույնպես կունենա դրական տեղաշարժ տնտեսական ոլորտում: Սակայն այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի եվրոպական ֆինասական կառույցները երկրին աջակցեն ոչ թե նոր պարտքի տրամադրմամբ, որպեսզի պետությունը կարողանա ծածկել պարտատերերի նախկին տոկոսները, այլ որոշակի մեղմացումներով, օրինակ՝ կրճատելով պարտքի տոկոսադրույքաչափը կամ պարտքի մի մասը ներելով: Այսպիսի աջակցությամբ միայն Հունաստանը դուրս կգա  տնտեսական ծանր  վիճակից: Միաժամանակ Հունաստանի տնտեսական վիճակի բարելավումը առաջնահերթ օգուտ կբերի նաև Եվրագոտուն և կկայնունացնի իրավրճակը ամբողջ գոտու տարածքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: