ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կեցցե՛ «ազատ» Ադրբեջանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է օրենսդրական լրացումները, որոնք խստացնում են զանգվածային լրատվամիջոցների համար պատիժները, հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին: Այժմ ցանկացած լրատվամիջոց կարող է փակվել, եթե դատարանը մեկ տարվա ընթացքում երկու անգամ նրան մեղավոր ճանաչի կողմնակալ տեղեկատվության հրապարակման մեջ:        

Ավելի վաղ ամսագրի փակման մասին հայց հնարավոր էր ներկայացնել այն դեպքում, եթե 1 տարվա ընթացքում նա 3 անգամ էր խախտում օրենքը: Երկրի խորհրդարանն այս լրացումներին հավանություն էր տվել 2014 թվականի դեկտեմբերի 16-ին: Օրենքը նաև թույլ է տալիս փակել այն ԶԼՄ-ները, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների կողմից:

Սակայն սա դեռ ամենը չէ: Ադրբեջանի քաղաքացիներն այսուհետ պարտավոր են իշխանություններին հավատարմության երդում տալ։ Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիության» մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 14 տարին լրացած Ադրբեջանի բոլոր քաղաքացիները պետք է քաղաքացու հավատարմության երդում տան։ Երդումը լինելու է պետական լեզվով և ունենալու է հետևյալ տեսքը. «Ես՝ (Անուն, Ազգանուն, Հայրանուն), որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, այլ պետության հանդեպ պարտավորություններ չունեմ։ Պարտավորվում եմ հետևել Ադրբեջանի Սահմանադրությանն ու օրենքներին, հավատարմորեն ծառայել ադրբեջանական պետությանը, պաշտպանել նրա անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հարգել Ադրբեջանի մշակույթն ու ավանդույթները»։

Երդման արարողությունը կկայանա պաշտոնական մթնոլորտում Ադրբեջանի դրոշի կողքին՝ ձեռքը դրած Ադրբեջանի Սահմանադրությանը։ Երդում տված յուրաքանչյուր քաղաքացի կստորագրի համապատասխան փաստաթուղթ, որը կպահվի գործադիր իշխանության համապատասխան մարմիններում։

Հատկանշական է, որ Բաքվից փախստական Աննա Աստվածատուրյան-Թըրթոքը «The Hill«» ամսագրում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թվիթերյան պաշտոնական էջից կարելի է կարծել, թե նրա ղեկավարած երկիրը «Ուտոպիայից» է: Ինչպես նշվում է հոդվածում, կեղծ ընտրությունների մասին անկախ հաշվետվությունները, լրագրողների, քաղաքացիական հասարակության և ակտիվիստների իրավունքների ոտնահարումները հակասում են «Twitter«-ում Ալիևի պնդումներին:

Հեղինակը հիշեցնում է, որ Մաքքեյնի ինստիտուտի ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով ավագ համակարգող Դեվիդ Կրամերը «The Wall Street Journal»-ում հրապարակված իր հոդվածում «Ազատությունը« ռադիոկայանի Բաքվի գրասենյակի վրա հարձակումը անվանել է «ուղղակի մարտահրավեր Միացյալ Նահանգներին», իսկ Ալիևի վարչակազմը որակել է որպես «ավազակային»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: