ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանը՝ որպես լավագույն տնտեսական աճ ունեցող BRICS երկիր

Արժութի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ Հնդկաստանը տնտեսական աճի ավելի արագ տեմպեր կգրանցի, քան BRICS (Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, Չիանսատան, Հարավաֆրիկյան հանրապետություն) մյուս երկրները:

Այս տարի ավելի քան 7 միլիարդ դոլար է ներգրավվել երկրի արժեթղթերի շուկա՝ նախորդ տարվա 42 միլիարդ դոլար ներհոսքից  հետո: Հնդկաստանի բաժնետոմսերի ուղենշային ինդեքսը, որը ցույց է տալիս երկրում ներդրումների վիճակը, հասել է իր գագաթնակետին նախորդ ամսվա վերջին: Մյուս կողմից նավթի նվազող գները օգնում են կառավարությանը կրճատել բյուջեյի ճեղքը և հնարավորություն են տալիս Կենտրոնական բանկին իջեցնել վարկերի տոկոսադրույքը: Այս ամենը ներդրումների ոլորտում բարենպաստ պայմաներ է ստեղծում:

Վարչապետ Ն. Մոդին մեծ բարեփոխումներ սկսեց իրականացնել անցյալ տարվա մայիսից. նա խնդրեց օտարերկրյա ձեռնարկատերերին իրենց արտադրությունները բերել Հնդկաստան, օգտվելով գործադրի իր լիազորություններից, հասավ նրան, որ խորհրդարանը հաստատի բոլոր այն օրինագծերը, որոնք կխթանեն երկրում ներդրումները քարածխի արդյունաբերության և  ապահովագրության ոլրտներում: Միևնույն ժամանակ վարչապետը կարողացավ կանխել  ռուպիի հետագա անկումը, որը 2013 թ.-ին հասել էր իր նվազագույն սահմանին:

Ըստ համաշխարհային Բանկի տվյալների՝ 2013 թ.-ին Հնդկաստանում ՀՆԱ մեկ շնչի հաշվով կազմել է 1.165 դոլար, որը Չինաստանի նույն ցուցանիշի մեկ երրորդ մասն է կազմում (3.583 դոլար): Սակայն, երբ Չինաստանը գտնվում էր զարգացման նույն փուլում, որում Հնդկաստանն է այժմ, այն չէր գրանցել միջինում 10 տոկոս տնտեսական աճ: Այսպիսով, Հնդակստանի տնտեսական ներկայիս վիճակը զարգացման տեմպերի տվյալներով խոստումնալից է թվում:

ԱՄՀ նախորդ ամիս իր տնտեսական կանխատեսումների հիման վրա փոխել է Հնդկաստանի հեռանկարի վերաբերյալ տվյալները՝ հայտարարելով, որ այն կունենա 6.5 տոկոս տնտեսական աճ, այն դեպքում, երբ Չինաստանը՝ 6.3 տոկոսի: Ինչ վերաբերում է BRICS-ի մյուս երկրներին՝ Բրազիլիա, ՌԴ և Չինաստան, ԱՄՀ –ի կանխատեսումները բավականին հոռետեսական են: Բրազիլիայում ազգային արժույթի անկումը դոլարի նկատմամբ 18 տոկոսով վերջին ամիսների ընթացքում բավական խնդիրներ է առաջացրել երկիրի ֆինանսական շուկայում: Ֆինանսական շուկայի վիճակը մխիթարիչ չէ նաեւ ՌԴ-ում` պայմանավորված միջազգային սանկցիաներով:

Այսպիսով, մի շարք տնտեագետներ BRICS երկրներից կայուն տնտեսական աճ են կանխատեսում միայն Հնդկաստանի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: