ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում տեղի ունեցող զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:

Սեյրան Օհանյանը զրուցակցին ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով տարեսկզբից ի վեր լարվածության կտրուկ աճի և միջազգային հանրության կողմից ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները զսպելու անհրաժեշտության վրա: ՀՀ պաշտպանության նախարարը նաև վերահաստատեց հակամարտող կողմերի միջև շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման կորևորությունը:
Մտահոգության հայտնելով առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ, Հերբերթ Զալբերն իր հերթին նշեց, որ Եվրամիությունը ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը և պատրաստ է հնարավորության սահմաններում ներդրում կատարել այս ձևաչափով բանակցային գործընթացում:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: