ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բանակցություններ Ուկրաինայի շուրջ. դիվանագիտական, թե՞ ռազմական լուծում

Շարունակվում են բազմաֆորմատ բանակցությունները ուկրաինական հակամարտության շուրջ: Վաշինգտոնում ավարտվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները: Հանդիպումից հետո Օբաման հայտարարել է. «Եթե դիվանագիտական ջանքերը հաջողություն չարձանագրեն, ես խնդրել եմ իմ թիմին պարզել, թե ինչ միջոցներ կարող ենք կիրառել պարոն Պուտինի հաշվարկները փոխելու համար: Ուկրաինային մահաբեր պաշտպանական զինամթերքի տրամադրման հանարավորությունը ուսումնասիրվող տարբերակներից մեկն է: Սակայն ես դեռևս նման որոշում չեմ կայացրել», հաղորդում է Voice of America-ն: Օբաման զգուշացրել է, որ Արևմուտքը չի կարող թույլ տալ Ռուսաստանին «ատրճանակի փողի տակ» վերաձևել Եվրոպայի սահմանները: Նա հավելել է, որ Մոսկվան շարունակում է «բռնությունն» Ուկրաինայի դեմ՝ տանկեր և հրետանի ուղարկելով անջատողականներին և խախտելով հրադադարի մասին սեպտեմբերյան համաձայնագիրը:

Իր հերթին, Մերկելը հայտարարել է. «Մենք ձգտելու ենք գտնել Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծումը այնքան ժամանակ, որքան որ անհրաժեշտ է»: ԱՄՆ-ից հետո Մերկելը կանգ է առել Կանադայում, որտեղ վարչապետ Սթիվեն Հարպերի հետ հանդիպումից հետո հաստատել է, որ ուկրաինական խնդիրն անհնար է լուծել ռազմական միջոցներով: Ինչպես հայտնում է Rosbalt-ը, Մերկելը հայտարարել է, որ երաշխիքներ չկան, որ փետրվարի 11-ին Մինսկում կայանալիք «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա և Ուկրաինա) ղեկավարների հանդիպումը հաջողություն կարձանագրի: Նա նաև շեշտել է, որ բանակցությունների ժամանակ Արևմուտքը պնդելու է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության վրա: «Եթե մենք հրաժարվենք տարածքային ամբողջականության սկզբունքից, մենք ի վիճակի չենք լինի պահպանել Եվրոպայի խաղաղ կարգը», - նշել է Մերկելը:

Միաժամանակ Բեռլինում ավարտվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպումը: Կողմերը 7 ժամ շարունակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Ինչպես հայտնում է DW-ն, Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրել Մելկինն իր թվիթերյան էջում հայտնել է, որ բանակցություններն ավարտվել են «որոշակի շոշափելի արդյունքներով»: Հավելենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ Մինսկում կայանալիք «րմադական քառյակի» հանդիպումից է կախված լինելու Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների սահմանումը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: