Բուլղարիան, Ռումինիան և Հունաստանը ստեղծում են «Ուղղահայաց գազային միջանցք»
Փետրվարի 9-ին Սոֆիայում Եվրահանձնաժողովի անդամների և ԵՄ մի շարք երկրների ներկայացուցիչների միջև կայացել է քննարկում Կենտրոնական և Հարավ-արևելյան Եվրոպա էներգետիկ մատակարարումների ապահովման հարցերով: Ինչպես հայտնում է Բուլղարիայի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը որոշում է կայացվել ստեղծել Կենտրոնական և Հարավ-արևելյան Եվրոպայում գազային ցանցերի կառուցման բարձր մակարդակի խումբ:
Նախատեսվում է, որ ձևավորված խումբը պետք է աշխատի երկու ենթախմբով՝ քաղաքական և փորձագիտական մակարդակով: Նրա անդամները պետք է զբաղվեն տարածաշրջանի գազային կապերով, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով բնական գազի աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ: Հայտարարվել է Կենտրոնական Եվրոպայի համար առնվազն երեք գազային տարբեր աղբյուրներ ապահովելու անհրաժեշտության մասին: Խմբի առաջին խնդիրը տարածաշրջանում գազի առաջարկի և պահանջարկի պատկերը կազմելն է:
Ինչպես հանդիպմանը հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ էներգեիկ հարցերով տեղակալ Մարոշ Շեֆչովիչը, ԵՄ երկրները «պետք է ապացուցեն, որ իրենք կարող են աշխատել միասին՝ միմյանց հետ լավագույն կապեր ստեղծելու համար»: Էներգետիկայի և կլիմայական փոփոխությունների հարցերով հանձնակատար Միգել Կանետյեն իր հերթին նշել է, որ տարածաշրջանի էներգետիկ անկախության հասնելու հարցում առանցքային դեր են խաղում «Հարավային գազային միջանցքի» զարգացումը և նրա միացումը Եվրոպային, Սև ծովի հանքավայրերի շահագործումը, ինչպես նաև թերթաքարային բնական գազի տերմինալների զարգացումը:
Հանդիպման ընթացքում Բուլղարիան, Ռումինիան և Հունաստանը պայմանավորվել են ձևավորել ենթախումբ՝ «Ուղղահայաց գազային միջանցքի» կառուցման համար, որը նախատեսվում է հետագայում միացնել «Հարավային գազային միջանցքին»: Երեք երկրների գազաբաշխիչ ցանցերի միավորման մտադրության մասին հայտարարվեց անցյալ տարվա դեկտեմբերին, երբ հաստատվեց «Հարավային հոսք» նախագծի կասեցումը:
«Բուլղարիան ԵՄ այն երկրներից մեկն է, որոնք մեծապես հետաքրքրված են էներգետիկ մատակարարումների անվտանգությամբ և աղբյուրների դիվերսիֆիկացմամբ: Մեր կառավարությունն ակտիվորեն աշխատում է մի շարք առանցքային նախագծերի կյանքի կոչման ուղղությամբ, որոնք երկրին կապահովեն հուսալի մատակարարումներ՝ գազի մրցակցային գնով»,- հանդիպման ընթացքում հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Նա նշել է, որ «2008թ-ի ձմռանը Բուլղարիան ամենից շատ տուժեց, երբ Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումները Ուկրաինայի տարածքով: «Այդ օրվանից Բուլղարիան ձգտում է թույլ չտալ նման զարգացումներ: Բուլղարական կառավարության համար առաջնահերթություն է հանդիսանում մեր հարևանների՝ Հունաստանի, Ռումինիայի, Թուրքիայի և Սերբիայի հետ բազմակապ համակարգի ստեղծումը, ինչպես նաւ մեր սեփական գազի հանքավայրերի շահագործումը Սև ծովում»,- նշել է Բորիսովը:
Վարչապետը նաև նշել է, որ Բուլղարիան իր աշխարհագրական դիրքի շնորհիվ հնարավորություն ունի դառնալ Հարավ-Արևելյան Եվրոպայի և ԵՄ համար գազաբաշխիչ կենտրոն: «Մենք ունենք լավ նախագծված ազգային գազաբաշխիչ ցանց, գազապահեստներ, գազի և նավթի սեփական պաշարներով, որոնք այժմ մշակվում են: Այս ամենը ընդամենը կազմում է այն առավելությունների և հնարավորությունների մի մասը, որը կարող է առաջարկել Բուլղարիան»,- նշել է նա:
Նախկին «Հարավային հոսք» նախագծի անդամների կողմից նման նոր նախաձեռնությունը, որը վայելում է նաև ԵՄ աջակցությունը, թերևս ուղղված է մասամբ կոմպենսացնելու Հարավային հոսքի կասեցման պատճառով այդ երկրների «կորցրած հնարավորությունները»: Մյուս կողմից առավել ինտեգրված գազային համակարգի ձևավորումը կարող է օգտագործվել նույն ԵՄ կողմից՝ ռուս-թուրքական նոր գազատարով եվրոպա հասնող գազի վաճառքը որոշակիորեն խոչընդոտելու և այն TANAP-ի մատակարարումներով ապահովելու տեսանկյունից:
Ըստ էության, այս ամենը տեղավորվում է ԵՄ՝ ռուսական գազից կախվածության նվազեցման քաղաքականության շրջանակներում, սակայն հատկանշական է մեկ կարևոր հանգամանք՝ «Ուղղահայաց գազատային միջանցքի» հզորությունը կազմելու է ընդամենը 3-5 մլրդ մ/խ, ինչը բավարար չէ ինչպես նոր նախագծի անդամների պահանջները բավարարելու, այնպես էլ միջանցքը տրանզիտային նպատակներով օգտագործելու տեսանկյունից»:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
