ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա 3 համանախագահների ջանքերին

Եվրոպական Հանձնաժողովի մամլո խոսնակ Մայա Կոչիյանչիչը, մեկնաբանելով Ադրբեջանի հետ ապագա հարաբերություններն, ասել է, որ բացի էներգետիկ ոլորտում հաջողված ռազմավարական համագործակցությունից ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ իր հարաբերությունների խորացմամբ և ընդլայնմամբ: Այս մասին Եվրոպական Հանձնաժողովի մամլո խոսնակն ասել է՝ պատասխանելով AzerNews-ի հարցմանը: Կոչիյանչիչը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է դինամիկ և բազմակողմանի երկխոսություն հաստատել երկկողմ հարաբերությունների բոլոր բնագավառներում, այդ թվում նաև մարդու իրավունքների ոլորտում:

Մայա Կոչիյանչիչն ասել է, որ Հարավային Կովկասի 3 պետությունները տարբերվում են ԵՄ-ի հետ հարաբերությունների մակարդակով: «Վրաստանը ստորագրել է Ասոցացման, այդ թվում նաև ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, իսկ Հայաստանը որոշել է միանալ ԵԱՏՄ-ին, ինչն անհամատեղելի է Ասոցացման համաձայնագրի հետ, որը բանակցվել է ԵՄ-ի հետ, սակայն չի ստորագրվել: Ադրբեջանը ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու շահագրգռվածություն է ցուցաբերել առանց քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման բարձր մակարդակի, ինչին ձգտում են մի շարք Արևելյան Գործընկերներ», - նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Եվրահանձնաժողովի մամլո խոսնակը նշել է, որ աջակցում է խաղաղ բանակցությունների ներկա ձևաչափին: «ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա 3 համանախագահների ջանքերին, այդ թվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի աշխատանքի միջոցով, և համալրում է դրանք հակամարտության գոտում խաղաղաշինական գործունեությանը տրամադրվող ակտիվ աջակցությամբ, որի նպատակն է դյուրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»: Մայա Կոչիյանչիչը նշել է, որ ԵՄ-ն կոչ է անում կողմերին խթանել այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կնպաստեն հակամարտության կարգավորմանը: «ԵՄ-ն նաև պատրաստ է խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո վերականգնողական աջակցություն տրամադրել հակամարտությունից տուժած շրջաններին», - հավելել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: