ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խորհրդակցություն նախագահի նստավայրում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո Հայաստանում և արտերկրում անցկացվելիք բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև ծրագրի՝ բարձր մակարդակով իրականացման գործում պետական մարմինների մասնակցությանը վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: