ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայի հայ համայնքը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում

Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհմմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սիրիական միջխորհրդարանական համագործակցության զարգացման և շփումների ակտիվացման հետ կապված հարցեր: Անդրադարձ կատարվեց սիրիահայության վիճակին և նրանց հուզող հարցերին: Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահն ընդգծեց, որ հայ համայնքը թե՛ նախկինում, թե՛ ներկայումս գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:

Անդրադառնալով Սիրիայի ներքաղաքական ճգնաժամին` Մուհմմադ Ջիհադ ալ-Լահամը կարևորեց Մերձավոր Արևելքում ահագնացող ահաբեկչության դեմ պայքարը` նշելով, որ այդ չարիքը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Ժողովրդական ժողովի նախագահի խնդրանքով դեսպան Փոլադյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների ծրագիրը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: