ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «ելնելով միջազգային տնտեսական կառույցների, ինչպես նաև Եվրոպական միության հետ ՀՀ տնտեսական համագործակցության շրջանակներում պետական մարմինների գործունեությունը համակարգելու և ներդաշնակեցնելու անհրաժեշտությունից», փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել Միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման վերաբերյալ:

Նախագահի հրամանագրում մասնավորապես ասված է. 

1. Սահմանել, որ ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանդիսանում է գլխադասային մարմին՝ սույն հրամանագրի 2-րդ կետով նախարարության համակարգմանը վերապահված հարցերով:

2. Սահմանել, որ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը համակարգում է՝

1) Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային (տարածաշրջանային) տնտեսական կառույցների և միությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների աշխատանքները տնտեսական ոլորտում.

2) Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ իրավասու մարմինների աշխատանքները.

3) ՀՀ և ԵՄ միջև տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

4) Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հետ իրականացվող տնտեսական քաղաքականության ներդաշնակեցմանն ուղղված՝ ՀՀ իրավասու մարմինների աշխատանքները.

5) Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը.

6) ՀՀ իրավասու մարմինների կողմից Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակներում բարեփոխումներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորություններից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը.

7) Եվրոպական միության կողմից տրամադրվող աջակցության և ԵՄ գործիքակազմի շրջանակներում նախատեսված տնտեսական ծրագրերի իրականացումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը`

1) ՀՀ գործադիր իշխանության մարմիններից կարող է ստանալ և տրամադրել նյութեր և տեղեկատվություն՝ սույն հրամանագրի 2-րդ կետով սահմանված` նախարարության համակարգմանը ենթակա հարցերի վերաբերյալ.

2) կարող է առաջարկություններ ներկայացնել ՀՀ վարչապետին և գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին` նախարարության համակարգմանը ենթակա հարցերին առնչվող առանձին հիմնախնդիրների քննարկման, լուծման ուղիների առաջարկման, համապատասխան ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման համար աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններին`

1) ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հետ նախապես քննարկել վերջինիս համակարգմանը ենթակա հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները, ստորագրվելիք փաստաթղթերը, ինչպես նաև նախարարությանը գրավոր իրազեկել սույն հրամանագրի 2-րդ կետով սահմանված՝ նախարարության համակարգմանը ենթակա հարցերին առնչվող պայմանավորվածությունների և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ.

2) նախատեսել ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ներկայացուցիչների՝ ըստ անհրաժեշտության ներգրավումը վերջինիս համակարգմանը ենթակա հարցերին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի և այլ մարմինների կազմում:

5. ՀՀ արտաքին գործերի նախարարին` Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության համակարգմանը ենթակա հարցերով քաղաքականության իրականացման ընդհանուր պատասխանատվությունը դեսպանընկալ պետությունում վերապահել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին:

6. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին` սահմանված կարգով ընթացք տալ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կողմից ներկայացված հարցերին, աջակցել ծրագրերի իրականացմանը, իսկ արդյունքների մասին ողջամիտ ժամկետներում տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների ու արտաքին գործերի նախարարություններին:

7. ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տարեկան հաշվետվություն սույն հրամանագրի պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ:

8. Սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին:

9. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: