Էրդողանի կարծիքով Ցեղասպանությունը II աշխարհամարտում հաղթած երկրների գրած պատմությունն է
Թուրքիայի նախագահ Էրդողանը Կոլումբիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ելույթ է ունեցել Բոգոտայի Էքտերնադո եւ Անկարայի համալսարանների համատեղ ջանքերով կազմակերպված «1915 թվականը` Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» գիտաժողովում:
Ինչպես փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանը մասնավորապես ասել է. «Պատմությունը, ցավոք, միշտ գրվում է հաղթողի, իշխող ուժի ձեռքով և նրա տեսանկյունից: Մենք խստորեն դեմ ենք դրան, քանի որ այդպիսի պատմությունն արդար լինել չի կարող: Պատմությունը պիտի գրվի պատմաբանների կողմից: 1915-ի հայտնի ցավալի իրադարձություններն էլ հաղթողների և իշխողների ձեռքով են գրված»:
Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ անցած այս հարյուր տարիների ընթացքում ոչ հայերի` թուրքերի նկատմամբ կատարած քայլերը, ոչ էլ թուրքերի` հայերի հանդեպ կատարածները լրջորեն ու ճիշտ ձևով չեն քննարկվել, չեն մեկնաբանվել և գրի չեն առնվել: Նրա համոզմամբ` 100 տարի շարունակ կեղտոտ քաղաքական քարոզչության միջոցով քողարկվել է իրական պատմությունը:
«Եթե հայկական սփյուռքն իրապես անկեղծ է, ապա մենք ազնվորեն բացում ենք մեր բոլոր արխիվները: Մենք մինչև այժմ շուրջ մեկ միլիոն պատմական փաստաթղթեր ենք ուսումնասիրել: Մենք դրանք բոլորին հասանելի ենք դարձնում: Եթե Հայաստանն էլ այսպիսի փաստաթղթեր ունի, թող ներկայացնի: Երրորդ երկրներն էլ եթե ունեն, թող ներկայացնեն: Ընտրենք պատմաբանների, քաղաքագետների, իրավաբանների, թող նրանք ուսումնասիրություններ անեն, վերջնական որոշում կայացնեն, այս խնդրին լուծում տանք»:
Էրդողանի կարծիքով` չի կարելի հույզերի, սեփական սուբյեկտիվ վերապրումների հիման վրա օբյեկտիվ պատմություն գրել:
Թուրքիայի նախագահի բնորոշմամբ. «Հայկական սփյուռքը 100 ամյակի առթիվ ծայրաստիճան բացասական նախաձեռնություններ է իրականացնում: Մենք` Թուրքիան, նման պրոպագանդաների կարիք չունենք: Նման խնդիր չունենք: Մենք միշտ անկեղծ ու բացսիրտ ենք և ուզում ենք, որ 1915թ դեպքերը ճիշտ ուսումնասիրվեն և ճիշտ մեկնաբանվեն»:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հավակնում որևէ պետության պատկանող հողատարածքների, սպառնալիք չի ներկայացնելու որևէ երկրի սահմաններին: Նաև հիշեցրել է, որ առաջին աշխարհամարտից առաջ Բալկաններում միլիոնավոր մուսուլմաններ էին ապրում, որոնք գրեթե ամբողջությամբ բնաջնջվեցին, բայց Թուրքիան որևէ պետության չի մեղադրում ցեղասպանության մեջ, չի փորձում այդ հարցը քաղաքական դաշտում շահարկել:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
