ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մարշալի պլան» Ուկրաինայի համար

Ինչպես երեկ հաղորդել են եվրահանձնակատար Յոհաննես Հանի գրասենյակից, միջազգային դոնորները՝ ներառյալ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, ապրիլին ներդրողների համար նախատեսված հատուկ համաժողովի շրջանակներում կժամանեն Կիև: Համաժողովի նպատակն է հավաքել առնվազն 15 մլրդ դոլլար՝ Ուկրաինայի տնտեսության վերականգնման և երկրի սնանկացման կանխարգելման համար: Այս մասին հաղորդում է Die Welt գործակալությունը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերին: Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական հաշվարկներով հենց այս գումարն է անհրաժեշտ ուկրաինական տնտեսության վերականգնման համար:

Եվրամիության, Արժույթի միջազգային հիմնադրամի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին ներկա կգտնվեն բարձրաստիճան ներկայացուցիչներ մի շարք արևմտյան երկրներից:

Միևնույն ժամանակ Հանը նշել է, որ «դոնորների համաժողով» անվանումն այնքան էլ տեղին չէ, քանի որ խոսքն այստեղ ներդրումների մասին է:

Վերոնշյալ ֆինանսական օգնությունը «Մարշալի պլան» անվանող  պաշտոնյաները պնդում են, որ առաջին հերթին ուկրաինական կառավարությունը պետք է իրականացնի բարեփոխումներ և շարունակի կաշառակերության դեմ պայքարը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: