ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության 100-ամյակը՝ Հոլոքոսթի թանգարանի ուշադրության կենտրոնում

Իլլինոյսի Հոլոքոսթի թանգարանը փետրվարի 8-ին գիտաժողով էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Համաժողովի մասնակիցները եկել են այն եզրակացության, որ յուրաքանչյուր ցեղասպանություն եզակի է, բայց, այնուամենայնիվ, բոլոր ցեղասպանություններն էլ նույնն են: «Դրանց ծավալները և պատճառներ կարող են տարբեր լինել, սակայն ընդհանուր տարրեր կան, որոնք կարելի է նկատել դրանց մեծ մասի պարագայում», - ասել է Շանթ Մարտիրոսյանը՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամի նախագահը: Նրա կարծիքով ցեղասպանությունների հիմնական ընդհանրություններից մեկը մարդկանց որոշակի  խմբի անմարդկային ոչնչացումն է: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության ամենամեծ հնչեղություն ստացած տարբերությունը թուրքական կառավարության վիճահարույց հրաժարականն է՝ ճանաչել իր պատմության սարսափելի էջը որպես ցեղասպանություն:

Թանգարանն առաջին անգամը չէ, որ անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Գրեթե 2 տարի առաջ այստեղ քննարկում էր կազմակերպվել Հայոց ցեղասպանության մասին, որին մեկ ամիս անց հաջորդեց երկօրյա համաժողովը: Թանգարանն իր առաքելությունը բնորոշում է հետևյալ կերպ. «Հիշիր անցյալը, փոխակերպիր ապագան»: Ցեղասպանագետ դոկտոր Պիտեր Բալաքյանը ցեղասպանության ժխտումը համարում է ցեղասպանության վերջին քայլը: «Ցեղասպնության մշտական և ագրեսիվ ժխտումը նշանակում է, որ սկզբում նրանք սպանում են իրենց զոհերին, հետո սպանում են նրանց հիշողությունները», - Բալաքյանը մեջբերել է Հոլոքոստը վերապրած և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի համանման խոսքերը:

Ինչպես նշում է Pioneer Press-ը, գիտաժողովի մասնակիցների մեծ մասը Չիկագոյի տարբեր կողմերից ժամանած հայեր են եղել, ովքեր եկել են աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

 

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված իր ելույթում անդրադարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը և խոսեց Թուրքիայում ավելի քան 1 միլիոն հայերի ոչնչացման մասին, ինչը մինչ այժմ չի ճանաչվել Իսրայելի կողմից: Իսրայելցի հայտնի պատմաբան, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր և ամբիոնի վարիչ Յաիր Աուրոնը, իր հերթին, քննադատել է Իսրայելի նախագահին ՄԱԿ-ի ամբիոնից Հայոց ցեղասպանությունը կոտորած անվանելու և Խոջալու դեպքերին ցեղասպանության համատեքստում անդրադառնալու համար: Այս մասին գրում է Horizon Weekly-ին`   վկայակոչելով «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանին:

«Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ուշագրավ ելույթ ունեցավ` ազնվորեն և խորապես ցուցադրելով հայ ժողովրդի տառապանքը: Սակայն միտումնավոր նա չօգտագործեք Հայոց ցեղասպանությունը եզրույթը ոչ եբրայերեն, ոչ անգլերեն: Ռիվլինն ինձ ասել է, որ իր կարծիքը չի փոխել, սակայն ի պաշտոնե չի կարող դա ցեղասպանություն անվանել: Ես կարող եմ դա հասկանալ, սակայն ելույթից մի քանի րոպե առաջ ինչ-որ մեկը, հավանաբար Իսրայելի ԱԳՆ նախարարը, նրան ասաց ելույթում ներառել Խոջալուի հետ կապված սարսափելի նախադասությունը: Իսրայելի նախագահը Խոջալուն օգտագործել է ցեղասպանության համատեքստում: Դուք լավ գիտեք ցեղասպանության և կոտորածի տարբերությունը: Ո՞վ դա ձեզ առաջարկեց կամ ո՞վ խնդրեց Ձեզ անել այդ սարսափելի սխալը, պրն. Նախագահ: Դուք ցեղասպանություն եզրույթը չօգտագործեցիք Հայոց ցեղասպանության պարագայում: Դա սրբապղծություն է, և դրանով Դուք դավաճանում եք Հոլոքոստի և իր զոհերի ժառանգությունը», - գրել է իսրայելցի պատմաբանը: Աուրոնը ներողություն է խնդրել իր և Իսրայելի բազմաթիվ հրեաների անունից:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: