ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացել է

2015թ.-ի փետրվարի 10-ի նիստում Կենտրոնական Բանկի (ԿԲ) խորհուրդը որոշել է  վերաֆինանասավորման տոկոսադրույքը սահմանել 10.5 տոկոս, ինչը 1.0 տոկոսային կետով բարձր է նախորդից (աղբյուրը՝ cba.am): Ըստ աղբյուրի՝ 2015թ հունվարին արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունավարի վերջին կազմել է 4.3 տոկոս: Միաժամանակ ԿԲ նպատակահարմար է գտել նվազեցնել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքը 2.5 տոկոսային կետով՝ հասցնելով 14.5 տոկոսի: Այսպիսով, բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքը (14.5) կնվազի՝ հասնելով  վերաֆինանսավորման տոկոսադրույքին (10.5): Այս երկու տոկոսադրույքները միևնույն մակարդակի բերելով՝ ԿԲ կստեղծի ավելի վստահելի միջավայր ներդրումների համար, և երկարաժամկետ հատվածում կնվազեն բարձր տոկոսադրույքները: Շուկայական կարճաժամկետ և վերաֆինանսավորման տոկոսադրույքների չափը միմյանց մոտեցնելը կնպաստի ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և գնաճի կարգավորմանը:

 

ԿԲ-ի հիմնական խնդիրը երկրում գների կայունության ապահովումն է: Բանկը, օգտագործելով ֆինասաբանկային տարբեր գործիքներ, շուկայում կարգավորում է ներքին գները: 2015թ.-ի հունավարին, ինպես արդեն նշվեց, արձանագրվել է 2.5 գնաճ: Մյուս կողմից ԿԲ-ի խորհուրդը արձանագրում է, որ  2015թ.-ի ընթացքում դիտվել է ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի արագացում, որին զուգահեռ ձևավորվել են տոկոսադրույքների բարձրացում: Այս ամենի հետևանքով ԱՄՆ դոլարը արժևորվել է (այսինքն՝ ներդրում անողները ձգտում են երդրումներ անել այն երկրնրում, որտեղ որպես փոխարժեք շրջանառվում է դոլարը) նաև միջազգային շուկաներում նվազել են հումքային և պարենային ապրանքների գները: Միջազգային այս զարգացումները բացասաբար են անդրադառնում զարգացող երկրների տնտեսությունների վրա, քանի որ այս դեպքում ներդրումների ռիսկերն ավելանում են, արժույթը բարձր տատանման է ենթարկվում, նկատվում են տոկոսադրույքի աճի և տնտեսական աճի տեմպերի նվազում: Սա բացատրվում է նրանով, որ շրջանառության մեջ քիչ արժույթի առկայության դեպքում, ապրանքների իրացվելիությունը պակասում է, հետևաբար գներն իջնում են, ինչպես նաև քիչ շրջանառվող դրամի դեպքում պակասում է դոլարի նկատմամբ պահանջարկը: Պետք է նշել, որ ՀՀ ներմուծվող նավթի գինը դոլարով է ֆիքսված, հետևաբար ներքին արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է, սակայն արտահանման դեպքում, քանի որ միջազգային շուկայում գները ցածր են, տեղական ապրանքը վաճառվում է ցածր գնով՝ վնաս  հասցնելով ներքին արտադրողին:

 

ԿԲ խորհրդի գնահատմամբ  վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կնպաստի ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաներում վերջին աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով բացասական դրսևորումների աստիճանական չեզոքացմանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: