Կիրո Մանոյան. Լևոն Տեր-Պետրոսյանը բարձրաձայնում է Թուրքիայի տեսակետը
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որում վերջինս քննադատում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունված հռչակագրի որոշ դրույթներ, տեղեկացնում է Yerkir Media հեռուստաընկերությունը:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Լևոն Տեր-Պետրոսյանի վերապահումներևից մեկն էլ այն էր, որ պետք չէ Թուրքիայի կոչ անել` ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, որովհետև դա Թուրքիայի գործն է, և դրան հնարավոր է հասնել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջոցով միայն: Այս առիթով Կիրո Մանոյանը նշել է. «Չգիտեմ` զուգադիպություն է, թե ոչ, բայց հետաքրքրական է, որ Տեր-Պետրոսյանը Թուրքիայի նախագահի նման ասում է. «մեզ պատասխանեցին կոչերով ու հայտարարություններով, և մեր ձեռքը օդում մնաց»: Տեր-Պետրոսյանը ճիշտ նույն բանն է ասում, այսինքն Թուրքիայի տեսակետն է կիսում` մեջբերելով 2007թ իր մի հոդվածը, որի տակ, կարծում եմ, Էրդողանն ու Դավըթօղլուն շատ սիրով կստորագրեին, որտեղ ասվում է, որ ժամանակն է` հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսինքն նա պնդում է, որ Թուրքիայի նկատմամբ պետք է կամակատարի դերակատարություն ստանձնի: Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում նաև ասում է, որ Թուրքիայի հասարակության մի հատվածի նկատմամբ կարիք չկար զորավիգ կանգնելու, դա ավելի վատ կլինի, որովհետև պատրվակ կհանդիսանա , որ նրանց վրա Թուրքիայի իշխանությունները ճնշումներ բանեցնեն: «Այսինքն մենք ոչ մտածելու իրավունք ունենք, ոչ շնչելու իրավունք ունենք, միայն Թուրքիան իրավունք ունի , միայն նրանք կարող են որոշել, թե մենք ինչ պետք է անենք»: Եվ վերջում էլ խոսել արժանապատվության մասին, իսկապես դեմագոգիա է»,- ասաց Կիրո Մանոյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, թե պատմական իրավունք եզրույթը հռչակագրում փոխարինվել է պատմական արդարություն նույնքան առաձգական եզրույթով: «Նա անտեսում է, կամ մոռացել է` չգիտեմ, որ այդ եզրույթները վերցված են 1990թ օգոստոսի 23-ին ընդունված Անկախության մասին հռչակագրից, որի տակ ստորագրել է այն ժամանակվա Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ հանձնաժողովը գերազանցել է իր լիազորությունները, որովհետև խախտել է Անկախության մասին հռչակագիրը, որովհետև այդտեղ պահանջատիրության այլ տարր չկա, բացի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աջակցելու դրույթից»: Կիրո Մանոյանի խոսքով` Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է ամեն ինչ խառնել, ցույց տալու համար , որ շատ վատ հռչակագիր է, մինչդեռ իրականում վերջին 100 տարվա մեջ առաջին անգամն է, որ այդքան համազգային համախոհություն կա մի փաստաթղթի շուրջ, որի առիթը Հայոց ցեղասպանության 100-ամյակն է: Նա ասում է, որ «եթե այդ փաստաթուղթը վտանգավոր էլ չէ, ապա անպտուղ փաստաթուղթ է»: «Ես կասեի, որ եթե իսկապես անպտուղ փաստաթուղթ է, ապա ափսոս է, որ ինքն այդքան երկար հոդված է գրել անպտուղ մի փաստաթղթի վերաբերյալ: Այն, որ ասում է, թե այդ փաստաթուղթը կարող է ավելի վատ անդրադառնալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, բայց այդ հարաբերությունները չկան, որ ավելի վատ լինի»:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
