ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդյո՞ք դոլարի արժեքի բարձրացումը մտահոգիչ է ամերիկացի գործարարների համար

Ամերիկյան խոշոր կորպորատիվներին մտահոգում է արժույթի համաշխարհային շուկայում դոլարի արժեքի բարձրացումը: Կորպորատիվները գրանցել են եկամտի անկում 2014թ.-ն և կարծում են, որ այս տարվա եկամտաբերությանը նույնպես կնվազի: Արժևորված դոլարը թուլացնում է արտահանումը, նաև նպաստում է շարունակական ցածր գնաճին: Ներկա դրությամբ տնտեսության համար որոշ կարևոր ասպեկտներ, ունեն բացասական էֆեկտ Ամերիկայի տնտեսության վրա: Դոլարի արժեքի բարձրացումը տեղական կազմակերպություների համար նշանակում է երկրից դուրս գտնվող իրենց եկամուտները՝ ձեռք բերեված այլ փոխարժեքով, չպետք է փոխանակվի դոլարի, քանի որ կլինեն կորուստներ՝ դոլարի համապատասխան արժևորման չափով: Այս կազմակերպություներից շատերը արտերկրում գրեթե ապահովված չեն իրենց շահույթի տեսանկյունից: Սակայն ամերիկյան 17.7 տրիլիոն դոլարի տնտեսության տեսանկյունից, փոխանակման արժեքի ազդեցությունը քիչ է, քանի որ այն կրում է աննշան կորուստներ: Ըստ Ամերիկյան բանկի հաշվարկի՝ դոլարի արժեքը 10 տոկոսով բարձրանալու դեպքում, մեկ տարի անց տնտեսական աճը կնվազի միայն 0.25 տոկոսով: Սակայն զուգահեռաբար կլինեն այլ խիստ բացասկան հետևանքներ:

Այդ հետևանքներին է վերաբերում շուկայի պակասորդը, այն կարող է ավելանալ, քանի որ արտադրանքի սպառումը օտարերկրյա գնորդների տեսանկյունից կլինի ոչ շահավետ (օտարերկրյա գնորդը ստիպված կլինի իր փոխարժեքը վերածել դոլարի շատ ավելի բարձր գնով): Ներմուծումը հակառակ սրան կավելանա, որը բացասաբար կազդի տեղական արտադրողի վրա: Մյուս կողմից ներմուծված արդյունաբերական ապրանքների գները կիջնեն՝ պահպանելով ցածր գնաճ և բարձրացնելով ամերիկյան գնումների ներուժը: Սա շատ կարևոր ազդեցությունն է, քանի որ սպառողական ծախսերը ԱՄՆ-ում կազմում են ՀՆԱ-ի 70 տոկոսը, իսկ արտահանումը՝ միայն 13 տոկոսը: Մյուս կողմից պետք է նշել, որ Ամերիկյան կորպորացիաների ստրատեգիան՝ ուղղված արտերկրյա գործընկերներին, իրականանում է ուղղակի ներդրումներով և ոչ թե արտահնումներուվ: Այսինքն, այս դեպքում օտարերկրյա երկրները ավելի են շահում՝ ունենալով բարձր փոխարժեքով ներդրում՝ դոլար:

Հաջորդ բացասական գործոնն այն է, որ կազակերպությունները՝ պարտավորվածություն չունենալով փոխանակելու իրենց եկամուտը դոլարի, որը ձևավորվել է օտարերկրա արժույթով, վերանեդրում են կատարում տվյալ օտարերկրյա շուկայում, սակայն նրանք կարող էին այդ գումարն ուղարկել իրենց ռեզիդենտ երկիր` ԱՄՆ: Այսպիսով, ֆինանսական արտահոսքեր են լինում Ամերիկայից (աղբյուրը՝ bloomberg.com):

Չնայած այս ամենին, որոշ տնտեսագետներ նշում են, որ ԱՄՆ-ի ներքին շուկայում պահանջարկը մշտապես աճում է: Եթե պահանջարկը աճում է, ապա սպառումը նույնպես կավելանա: Այստեղ միայն հարց է ծագում, այդ սպառումը կլինի ներմուծված ապրանքների գծով, թե ներքին արտադրանքի ապրանքների հաշվին: Առաջինի դեպքում իրենց եկամուտները կավելացնեն օտարտերկրյա կազմակերպությունները և դոլարը երկրից դուրս կգա, իսկ երկրորդի դեպքում իհարկե շահավետ կլիներ տեղական արտադրողների համար, եթե վերջիններս կարողանանան ապահովել մրցունակ գին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: