«Նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքներն ու դասերը
Մի գիշեր տևած բանակցությունների արդյունքում համաձայնեցված 2 փաստաթղթերն այսօրվա դրությամբ պետք է ծառայեն մեկ կարևոր նպատակի, այն է՝ թուլացնել լարվածությունը և հանգեցնել հրադադարի հաստատման:
Լարվածության հնարավոր թուլացումը լավատեսության որոշակի հիմքեր է տալիս: Մասնավորապես լավատեսության համար կարելի է առանձնացնել երկու կարևոր հանգամանք: Առաջին՝ թե՛ ՌԴ-ն, թե՛ ԵՄ-ն ՀՀ կարևոր գործընկերներ են և նրանց միջև կառուցողական համագործակցությունն ու սերտ հարաբերությունները բխում են ՀՀ շահերից: Երկրորդ՝ ուժային կենտրոնները ներգրավված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդներ, և նրանց միջև լարվածության թուլացումը կնվազեցնի նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը միմյանց դեմ որպես լծակ օգտագործելու հավանականությունն ու նկրտումները:
Դրա հետ մեկտեղ, բազմիցս, այդ թվում նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացի օրինակով ականատես ենք եղել, որ ոչ միշտ է, որ պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: Այժմ նույնպես պահպանվում է մտավախությունը, որ այս համաձայնությունները ևս կարող են մնալ թղթի վրա և չլուծել իրենց առջև դրված խնդիրները:
Ինչ վերաբերում է Մինսկում ընդունված երկու փաստաթղթերին՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարմանն ուղղված միջոցառումների կոմպլեքսին (Կոնտակտային խմբի ստորագրությամբ) և այդ միջոցառումների աջակցության հռչակագրին՝ հաստատված Ուկրաինայի, ՌԴ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների կողմից, առանձնացնենք մեզ համար առավել նշանավոր մի քանի դրույթներ:
Ուշագրավ է Կոմպլեքսի 11-րդ կետը, որտեղ նշվում է, որ «Ուկրաինայում պետք է անցկացնել սահմանադրական բարեփոխումներ, որոնք ուժի մեջ կմտնեն 2015 ավարտին նոր սահմանադրության ուժի մեջ մտնելով, որը կենթադրի որպես կարևոր կետ ապակենտրոնացում (հաշվի առնող Դոնեցկի և Լուգանսկի շրջանների առանձին տարածքների յուրահատկությունները՝ համաձայնեցված այս շրջանների ներկայացուցիչների հետ), ինչպես նաև մինչև 2015թ. ավարտը մշտական օրենսդրության ընդունում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների առանձին տարածքների հատուկ կարգավիճակի վերաբերյալ՝ համապատասխան հավելվածում նշված միջոցների»: Սա փաստացի վկայում է, որ որոշ դեպքերում անգամ Սահմանադրությունը դոգմատիկ չէ հակամարտության քաղաքական կարգավորման առաջ: Երբեմն հակամարտության կարգավորումն ու քաղաքական լուծումները կարող են պահանջել սահմանադրության փոփոխություն: Նաև սա օրինակ է նրա, որ առանձին միավորների վերաբերող օրենսդրական փոփոխությունները պետք է համաձայնեցվեն դրանց ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:
Միաժամանակ, պետք է նշել, որ այս համաձայնությունը հնարավոր չէր լինի, եթե ուղիղ բանակցություններ չվարեին ԼԺՀ և ԴԺՀ ներկայացուցիչների հետ, եթե վերջիններս ներգրավված չլինեին ճգնաժամի կարգավորման Կոնտակտային խմբի հետ, որը ստորագրեց միջոցառումների կոմպլեքսը: Ի վերջո, և՛ ԵԱՀԿ-ն, և՛ ՌԴ-ն (որոնք ղարաբաղյան կարգավորման միջնորդներն են) ցույց տվեցին, որ հնարավոր չէ կարգավորման գործընթացում շրջանցել հակամարտության կողմերից մեկին և չներգրավել վերջինիս բանակցություններում:
Այս գործընթացում բովանդակությունը, կարգավորման կամքը բարձր դրվեց ֆորմալիզմից, գտնվեցին ճկուն ձևակերպումներ՝ ապահովող այն կարևոր հանգամանքը, որ կարգավորման բովանդակությունը չտուժի կողմերից որևէ մեկի ֆորմալ պահանջներից: ԼԺՀ ու ԴԺՀ հետ ուղիղ բանակցությունների մեջ չներգրավվելու Ուկրաինայի նկրտումները բավարարվեցին Կոնտակտային խումբը հինգակողմի փոխարեն եռակողմ անվանելով (խմբում ներգրավված են Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման, Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, ԴԺՀ և ԼԺՀ ներկայացուցիչները):
Բանակցային գործընթացն այսօրվա դրությամբ չենք կարող ասել, որ պսակվել է հաջողությամբ և տվել է ցանկալի արդյունքները: Դա պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն և հանգեցնեն հակամարտության կարգավորման, հակասությունների հաղթահարման: Սակայն այս գործընթացը, բանակցություններն ու կիրառված ձևաչափերը կարող են «ուսուցողական» լինել նաև այլ հակամարտությունների կարգավորման պարագայում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
