ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական Ջիզրայում բախումներ են տեղի ունեցել քուրդ ցուցարարների և ոստիկանների միջև

Թուրքական  Ջիզրա քաղաքում քրդերի հանրահավաքն ավարտվել է ոստիկանների հետ բախումներով: Մարդիկ փողոց են դուրս եկել Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի ձերբակալության օրը: Թուրքական աղբյուրների հավաստիացմամբ, հանրահավաքի մասնակիցները հրահեղուկով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Իսկ վերջիններս արտասվաբեր գազ են գործի դրել: Կան ձերբակալվածներ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արգելված է Քրդական աշխատավորական կուսակցության գործունեությունը: Ավելի քան երեք տասնամյակ շարոնակվող թուրք-քրդական հակամարտության արդյունքում զոհվել է շուրջ 40 հազ. մարդ: 

Տեղեկանք

Աբդուլա Օջալանը ծնվել է 1949թ. ապրիլի 4-ին թուրքական Օմերլի գյուղում: 

1971-74թթ. ուսանել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, սակայն ուսումը չի ավարտել: 1974թ. քաղաքական խումբ է կազմավորել, որը  ձախ, սոցիալիստական ուղություն է ունեցել` ազգայնական որոշակի ուղղվածությամբ: 

1978-ին այս խմբի հիման վրա ձևավորվել է Քրդական աշխատավորական կուսակցությունը, որն այժմ արգելված է Թուրքիայում: 

1980թ. Օջալանը գաղթել է Սիրիա, որտեղ զինված խմբավորումներ է հավաքագրել` հանուն Քրդաստանի անկախության պայքարելու նպատակով: Մինչև 1998թ. Օջալանն ապրել է Դամասկոսում: Սակայն 1998-ի հոկտեմբերին Սիրիայի նախագահ Հավեզ Ասադն Անկարայի ճնշման ներքո ստիպված էր Օջալանին խնդրել լքել երկիրը:   

Վերջինս մի շարք երկրներում` Ռուսաստանում, Իտալիայում, Հունաստանում, ապաստան գտնելու անհաջող փորձերից հետո 1999թ. փետրվարի 15-ին Քենիայում առևանգվում է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից, որոնք Օջալանին փոխանցում են թուրքական հատուկ ծառայությանը: 

Քրդերի առաջնորդն այժմ բանտարկված է Մարմարե ծովի Իմրալի կղզում: Աբդուլա Օջալանը դատապարտված էր մահապատժի,   սակայն միջազգային  հանրության ճնշման ներքո պատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ:

2013-ի հունվարին Թուրքիայի կառավարությունն Օջալանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում հակամարտության քաղաքական կարգավորման ծրագիր կազմելու շուրջ: Համաձայն ծրագրի Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները պետք է լքեին Թուրքիան, փոխարենը բանտից ազատ պետք է արձակվեին շարժման հետ կապի մեջ մեղադրվող մի շարք ակտիվիստներ: Միաժամանակ նոր սահմանադրության մեջ պետք է ամրագրվեր Թուրքիայի բոլոր ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: