ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հոգևոր առաջնորդը ԱՄՆ-ի համար «դուռը բաց է պահում»

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Ինչպես հայտնում է Wall Street Journal –ը՝ Իրանի հոգևոր առաջնորդի նամակը ուղղված էր ի պատասխան Օբամայի կողմից հոկտեմբերին ուղարկված նամակին, որում ԱՄՆ նախագահը առաջարկում էր Իրանի հոգևոր առաջնորդին միասին պայքարել Իսլամական պետություն կազմակերպության դեմ այն բանից հետո, երբ կողմերին հաջողվի հաջողության հասնել Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցություններում:

Նամակի բովանդակության վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակվել, սակայն  դիվանագիտական աղբյուրները Իրանի հոգևոր առաջնորդի նամակը բնութագրել են՝ որպես  «հարգալից», բայց միևնույն ժամանակ  «խուսափողական»: Այդուհանդերձ թե′ Սպիտակ տունը և թե′ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ Ալի Խամենեիի նամակի վերաբերյալ:

Մամուլում նաև տեղեկություն է տարածվել Իրանի հոգևոր առաջնորդի՝ ԱՄՆ նախագահին ուղղված նախորդ նամակի մասին, որում Ալի Խամենեին անդրադարձել էր, ինչպես ինքն էր անվանել, այն «շահագործմանը», որին Իրանը ենթարկվում է ԱՄՆ կողմից  արդեն 60 տարի:  Հետագայում անդրադառնալով այս նույն նամակին՝ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը այն հետևյալ կերպ էր մեկնաբանել. «Նա (Խամենեին) դուռը բաց է պահում:»

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: