ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կ. Բեքարյան. Միջնորդների նշած ողջամիտ ժամկետները վաղուց սպառվել էին

-Պրն. Բեքարյան, այսօր ՀՀ նախագահը խորհրդարանից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները: Ի՞նչ եք կարծում, այժմ որքանով էր նպատակահարմար կամ ճիշտ նման քայլը:

- Քայլն իհարկե համարում եմ ճիշտ, ավելի շատ մտածելու տեղիք կարող է տալ՝ ուշացած էր արդյոք այս քայլը, թե՝ ոչ: Ճիշտ լինելու մեջ որևէ կասկած չունեմ: Անգամ հասկանալով, որ խնդիրը շատ ավելի բազմաշերտ է և բազմաթիվ այլ հարթությունների հետ առնչություն ունեցող, բայց կարծում եմ, որ կարող էր արվել ավելի շուտ: Իսկ ճիշտ լինելու հետ կապված որևէ լրացուցիչ ասելիք չունեմ, նույնիսկ չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց կարիք կլինի Հայաստանի ստորագրությունն էլ փաստաթղթի տակից հետ կանչել: Այս ընթացքում մենք նրա ականատեսը եղանք, որ լրացել են միջնորդների կողմից բարձրաձայված բոլոր «ողջամիտ ժամկետները»: Չկա դրական որևէ ընթացք ոչ միայն ֆորմալ իմաստով, օրինակ՝ փաստաթղթի վավերացում Թուրքիայի կողմից կամ ինչ-որ ընթացակարգային փուլերով անցում, չկա որևէ դրական ընթացք նաև վերաբերմունքի, հայ-թուրքական գործընթացի և մնացած խնդիրների առնչությամբ:

Թուրքիան շարունակում է միջազգային ասպարեզում հանդես գալ հակահայկական, հակահայաստանյան դիրքորոշումներով, որևէ կոնստրուկտիվ դերակատարում չունի ղարաբաղյան հարցում, հակառակը Ղարաբաղին առնչվող որևէ հայտարարություն, կարվի դա Թուրքիայի նախագահի կողմից, վարչապետի կողմից,   թե արտգործնախարարի, բավականին դեստրուկտիվ է դարձնում գործընթացը ղարաբաղյան կարգավորման իմաստով: Վերացված չէ Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից, չկա որևէ ընկալողունակություն՝ կապված Ցեղասպանության 100-ամյակի և ապրիլի 24-ի հետ: Օրինակ՝ Չանաքալեի ճակատամարտի օրն առաջին անգամ հենց ապրիլի 24-ին նշելը և համաշխարհային առաջնորդներին այդ օրը Ստամբուլ հրավիրելն այլ բառով քան ցինիզմ անվանել հնարավոր չէ:  Այսինքն՝ չկա Թուրքիայի կողմից որևէ գործողություն, որին հնարավոր լինի կառուցողական արձագանք տալ: Դա չլինելու պարագայում առաջանում է շատ պարզ խնդիր, իրերը պետք է կոչել իրենց անուններով, հետևաբար նախագահի կողմից արձանագրությունների հետ կանչելը պետք է դիտարկել այդ ծիրում:          


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: