ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եգիպտոսը ռմբակոծել է Լիբիայի ԻՊ ճամբարները

Եգիպտոսի նախագահ աս Սիսին Եվրոպային և ԱՄՆ-ին կոչ է արել միանալ Լիբիայի դեմ ռազմական գործողություններին: Այս մասին հաղորդում է Dallasnews-ը:

Եգիպտոսի նախագահի նման հայտարարության պատճառ է դարձել Իսլամական պետության զինյալների ակտիվացումը հարևան Լիբիայի տարածքում, ինչը լուրջ սպառնալիք է ստեղծում եգիպտական պետության անվտանգության համար` հատկապես հաշվի առնելով երկրում տիրող ներքաղաքական լարվածությունը:

 Եվրոպային և ԱՄՆ-ին Եգիպտոսի առաջնորդը կոչ է արել Լիբիայում ԻՊ դեմ պայքարի համար ստեղծել միջազգային կոալիցիա: Europe 1 ֆրանսիական ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ աս Սիսին հայտարարել է. «Մենք չունենք այլընտրանք` հաշվի առնելով, որ Լիբիայի կառավարությունը և լիբիացիներն իրենք են խնդրում այդ մասին»: Նա նշել է, որ «Լիբիայում տեղի ունեցող զարգացումները սպառնում են միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»:

Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու` Եգիպտոսի նախագահի առաջարկի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է նոր միջոցներ ձեռնարկի ԻՊ նոր սպառնալիքներին դիմակայելու համար: Նա նաև շեշտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու անհրաժեշտությունը:

Իր հերթին Իտալիայի պաշտպանության նախարարը II Messaggero լրատվականին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր երկիրը մի շարք «աշխարհագրական, տնտեսական և քաղաքական պատճառներով» պատրաստ է գլխավորել եվրոպական և հյուսիսաֆրիկյան երկրների կոալիցիան Լիբիայում զինյալների առաջխաղացումը կասեցնելու նպատակով:

Նշենք, որ երեկ ԻՊ զինյալների կողմից 21 ղպտիների սպանության պատճառով Եգիպտոսը օդային հարվածներ է հասցրել հարևան Լիբիայում գտնվող Իսլամական պետության զինյալների ճամբարներին: Reuters-ը տեղեկացնում է 40-50 զոհերի մասին: Եգիպտական իշխանությունները հայտնում են, որ օդային հարվածները կշարունակվեն նաև այսօր:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: