ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Վարժեցրու և զինիր»` նոր ռազմական պայմանագիր Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև

ԱՄՆ-ն և Թուրքիան ծրագրում են կնքել, այսպես կոչված, «Վարժեցրու և զինիր» նոր ռազմական պայմանագիր, որով՝ երկու երկրները պարտավորվում են վարժեցնել և զինել Սիրիայում, այսպես կոչված,  «չափավոր» ընդդիմության զինյալներին, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ Իսլամական պետություն կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում,  ԱՄՆ-ն պատրաստվում է  ուղարկել 400-ից ավելի զինծառայող, այդ թվում հատուկ գործողության զորքեր, ովքեր Սիրիայի սահմաններից դուրս կվարժեցնեն «չափավոր» ընդդիմության զինյալներին: Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը պաշտոնապես համաձայնել են տարածքներ տրամադրել՝ երեք տարի շարունակ  անցկացնելու նման զորավարժություններ, որոնց կմասնակցի տարեկան մոտ 5000 զինյալ:  

«Բանակցությունները ավարտվել են, և շուտով ԱՄՆ-ի հետ կստորագրվի համաձայնագիր Սիրիայի ազատ բանակի զինյալներին վարժեցնելու նպատակով: Մեր կողմից պայմանագրի տեխնիկական մանրամասները կտրամադրվի այն ստորագրելուց հետո», - նշել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: