ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավիճակը Ուկրաինայում շարունակում է լարված մնալ

Չնայած ՄԱԿ-ի Անտանգության խորհուրդը երեկ միաձայն ընդունեց Մինսկում փետրվարի 12-ին ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած բանաձևը, սակայն քննարկումների ժամանակ Ռուսաստանի հասցեին հնչել են քննադատություններ: Այսպես,  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը կոչ է արել Մոսկվային դադարեցնել «անջատողականների» զինումը: «Վերջացրեք ցույց տալ, որ դուք չեք անում այն, ինչ անում եք»,-ասել է Փաուերը: Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, պատասխանելով ԱՄՆ-ի ներկայացուցչի «վիրավորական» ելույթին, նշել է, որ Ռուսաստանը ներուկրաինական հակամարտության հենց սկզբից հանդես է եկել միայն խաղաղ կարգավորման նախաձեռնություններով: Նա նշել է, որ այս հակամարտության մեջ Ռուսատանը հանդես է գալիս ընդամենը որպես միջնորդ Կիևի և Ուկրաինայի արևելյան շրջանների միջև երկխոսություն հաստատելու հարցում:

Նշենք, որ հակառակ փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների, ռազմական գործողություններն Ուկրաինայի արևելքում շարունակվում են: Իրավիճակը հատկապես լարված է Դեբալցևոյում, որը ռազմավարական նշանակություն ունի կողմերի համար: Դեբալցևոյում շրջափակման մեջ գտնվող գումարտակի զինվորները հայտարարել են, որ առանց օգնության կարող են դիմակայել ընդամենը 12 ժամ: Այս հայտարարությունը նրանց անունից տարածել է լրագրող Օլգա Գերմանովան:

Դեբալցևոյի շորջ ստեղծված իրավիաճակի մասին Ուկրաինայի նախագահը փետրվարի 17-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենի հետ, ով հայտարարել է, որ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը «թանկ կարժենա» Ռուսաստանին: Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Բրյուկովը հայտարարել էր, որ Ուկրաինան կազմել և ԱՄՆ-ին է փոխանցել երկրին անհրաժեշտ ռազմական տեխնիկայի ցանկը:

Այսօր ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը քննարկվում է  ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: