ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է կիրառել շախմատի դասավանդման հայկական փորձը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով  Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիպման ժամանակ արաբական կողմը հայտնել է, որ հետաքրքրված է Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով և մեծ ցանկություն ունի «Շախմատը դպրոցում» կրթական ծրագիրը ներդնել նաև ԱՄԷ-ում՝ այս հարցում ակնկալելով նաև հայկական կողմի մասնագիտական և խորհրդատվական աջակցությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել աշխատանքային ձևաչափով ՝մասնագետների և փորձագետների համար ապահովելով փորձի արդյունավետ փոխանակում: Որպես առաջին քայլ՝ ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահն իր հետ կտանի «Շախմատ»  առարկայի հայկական  դասագրքերն ու մեթոդական ծրագրերը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: