ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նուլանդ. Հայաստանը դուրս չի եկել Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացից

ԱՄՆ-ը հավատում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շարունակում է կարեւոր մնալ երկու երկրների համար, նաեւ տարածաշրջանում ամուր խաղաղության եւ կայունության համար։ Այդ մասին Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանից արձանագրությունները հետ կանչելու՝ Սերժ Սարգսյանի որոշումը։

Նրա խոսքով, Վաշինգթոնը շարունակելու է խթանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ «Հայաստանը դեռ դուրս չի եկել գործընթացից, եւ մեր համար կարեւոր է, որ գործընթացը շարունակվի»,- ընդգծել է Նուլանդը։ Նա նկատել է, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ հարեւան երկրների փոխհարաբերությունները, եւ դա իր այցի կարեւոր նպատակներից էր։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է կարևոր մնալ տարածաշրջանի և այդ երկրների համար. կարևորը, որ Հայաստանը դուրս չի եկել այդ գործընթացից»,- նկատեց Նուլանդը:

Նուլանդը հիշատակեց նաև իր այցը Ծիծեռնակաբերդ. «Շատ հուզիչ պահ էր այդ հուշահամալիրում, դա շատ կարևոր մասն էր իմ այցելության»:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` Նուլանդը նշել է. «Մեզ համար շատ մտահոգիչ են շփման գծում բռնությունները և դա իմ այցի ընթացքում նշել եմ երկու մայրաքաղաքներում էլ: Մենք ուզում ենք, որ լինեն հանգիստ ժամանակներ, մենք խոսել ենք արյունահեղության դադարեցման մասին, որը ոչ մեկին օգուտ չի բերում: Մենք հուսով ենք, որ առաջիկա շաբաթներին կլինի խաղաղություն տարածաշրջանում»:

Լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի Նուլանդը Բաքվում արած իր հայտարարությունը,  թե Հայաստանը  ադրբեջանցի դիվերսանտներին հետ պետք է վերադարձնի, Նուլանդն ասաց. «Սոսկալի հանցանք էր իհարկե: Մենք կոչ ենք անում պատկան մարմիններին մարդկային ժեստ դրսևորել»:

«Մենք այստեղ միջգերատեսչական այցով ենք գտնվում: Մեզ համար պատիվ էր հանդիպում ունենալ ՀՀ նախագահի, արտգործնախարարի հետ, լինել 1915-ի հուշահամալիրում: Մենք քսանհինգ տարի աջակցել ենք Հայաստանում ժողովրդավարությանը և ցանկանում ենք շարունակել համագործակցությունը: Մենք այսօր խոսում ենք անվտանգության, տնտեսության , պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք շնորհակալություն հայնտեցինք Աֆղանստանում և Կոսովոյում մեզ հետ աշխատող հայ զինծառայողներին: Նաև շնորհակալություն հայտնեցինք ՀՀ կառավարությանը` սիրական փախստականներին աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ և ԱՄՆ միջև նոր նախաձեռնություն է սկսվում հակակոռուպցիոն ծրագրերում: ՀԿ-ների հետ հանդիպումներ եղան, խոսեցինք ՀՀ ուժեղ կողմերի մասին, իսկ դա կենսունակ հասարակությունն է, այն ձևավորվել է ՀՀ անկախությունից ի վեր, և մենք հպարտ ենք, որ աջակցել ենք այդ հարցում: Մենք շահագրգիռ ենք ամուր ժողովրդավարական պետության կայացման հարցում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: