Նուլանդը Բաքվում անդրադարձել է ժողովրդավարության և մարդու իրավուքնների խնդիրներին
Փետրվարի 16-ին մեկնարկեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի այցը տարածաշրջան: Այսօր նա հանդիպել է ՀՀ արտգործնածարար Է. Նալբանդյանի հետ:
Մինչև այդ պետքարտուղարության ներկայացուցիչը այցելել էր Թբիլիսի և Բաքու: Պաշտոնական հաղորդագրությունները վկայում են, որ Ադրբեջանի մայրաքաղաքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արևտրի և ներդրումների ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացումը, էներգիայի աղյուրների դիվերսիֆիկացիան, Ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման խնդիրները:
Երկկողմ քննարկումներում առանցքային թեմաներից մեկը եղել է հենց ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն Ադրբեջանում: Ինչպես ամերիկյան դեսպանատանը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Նուլանդը, կողմերին հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի՝ կապված ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտում երկխոսությունը շարունակելու հետ:
Ադրբեջանում գունավոր հեղափոխության հնարավարության վերաբերյալ լրագրողների հարցին, նա խուսափել է տալ ուղիղ պատասխան: «Գունավոր հեղափոխությունների անհրաժեշտություն չկա, երբ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և երկրի բոլոր բնակիչները գտնվում են կենդանի շփման մեջ միմյանց հետ: Դրանք լինում են միայն այն ժամանակ, երբ նկատվում է լարվածություն և օտարում»,- նշել է պետքարտուղարի օգնականը:
Երկկողմ համագործակցության համատեքստում կարևորվել է նաև էներգետիկ ոլորտի անվտանգությունը, մասնավորապես՝ խողովակաշարերի անվտանգության ապահովման խնդիրը, ինչն առավել արդիական է դառնում Հարավային գազային միջանցքի նշանակության համատեքստում:
Ըստ Նուլանդի՝ Հարավային գազային միջանցքը հանդիսանում է բավական կարևոր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ եվրոպական այն երկրների համար, որոնք կախված են էներգիայի մեկ աղբյուրից: «Այն հանդիսանում է ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Եվրոպայի համատեղ նախագիծը: Մենք ցանկանում ենք սերտ կապեր հաստատել Եվրամիության հետ՝ այս ծրագրի ամրապնդման ուղղությամբ»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Նուլանդը նշել է, որ քննարկումների ժամանակ այն ևս շոշափվել է: «Մենք շատ են մտահոգված հակամարտության գոտում լարվածության աճով, և ես կքննարկեմ այս թեման նաև Հայաստանում, քանի որ երկու կողմներն էլ պատասխանատվություն են կրում առկա իրավիճակի համար»,- նշել է պետքարտուղարի օգնականը:
Բաքվից Վիկտորիա Նուլանդը փետրվարի 17-ին ուղևորվել է Թբիլիսի, որտեղ ևս ունեցել է մի շարք հանդիպումներ երկրի քաղաքական ղեկավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների վերջում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա վերահաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ինչպես Վրաստանի տարածային ամբողջականությանն, այնպես էլ Վրաստանի որդեգրած եվրատլանտյան արտաքին քաղաքական կուրսին: «Այժմ մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ի տրամադրած փաթեթի վրա, և 2015թ-ին դուք կտեսնեք ԱՄՆ կարևոր դերակատարումն այդ գործընթացում»-նշել է Նուլանդը:
Ըստ նրա՝ հանդիպումների ժամանակ քննարկվել է նաև տնտեսության, ներդրումային միջավայրի ամրապնդման անհրաժեշտությունը: Կողմերը չեն շրջանցել նաև իրականացվող և անհրաժեշտ բարեփոխումների խնդիրը:
«Մենք ողջունում ենք Վրաստանի կառավարության որոշումը՝ դատախազությունում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ: Անհրաժեշտ է պահպանել բոլոր իրավական ընթացակարգերը»,- նշել է պետքարտուղարի օգնականը, և ավելացրել, որ կողմերն անդրադարձել են նաև դատական համակարգի վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդների դիտարկումներին:
Պատասխանելով լրագրողների հարցերին Ուկրաիանայում նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին նշանակման և Թբիլիսիի կողմից հնչող՝ նրան արտահանձնելու պահանջի վերաբերյալ՝ Նուլանդը նշել է, որ Վրաստանը և Ուկրաինան այս կարևոր պահին միմյանց կարիքն ունեն:
«Ինչպես հայտնի է նախկին նախագահ Սահակաշվիլին հրավիրել է լայնամասշտաբ Միջազգային խորհրդակցական խորհուրդ, որը ստեղծել է նախագահ Պարոշենկոն: Ինչ վերաբերվում է արտահանձնման պահանջին, կարծում եմ, այն Վրաստանի խնդրանքն է Ուկրաինային, որը երկու երկրների երկկողմ խնդիր է և որը ես չեմ մեկնաբանի»,- հայտարարել է եվրոպական և եվրասիական հարցերով պետքարտուղարի օգնականը:
Թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի դեպքում Նուլանդի շեշտադրումները, ինչպես նաև հանդիպումներում քննարկված առաջնահերթությունները տարբեր էին: Բաքվում կայացած քննարկումներում կարմիր թելով անցնում էր այն գաղափարը, թե Ադրբեջանն ունի բավական կարևոր դեր Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման համար, միևնույն ժամանակ մատնացույց անելով Ադրբեջանի թույլ կողմերը, մասնավորապես՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: Հատկանշական է նաև, որ Նուլանդի կողմից գունավոր հեղափոխությունների համար անհրաժեշտ պայմանների նկարագրումը նաև որոշակի գաղտնի հաղորդագրություն էր հենց ադրբեջանական իշխանություններին, որից նրանք պետք է հետևություններ կատարեն:
Ինչ վերաբերվում է Վրաստան կատարած այցին, ապա այս դեպքում առաջնահերթությունների շարքում էր հարաբերությունների խորացումը և Արևմուտքի հնարավոր աջակցությունը Վրաստանին, սակայն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական հետապնդումներ չիրականացնելու պայմանով:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
