ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է տեղի ունենում Թուրքիայում, երբ դոլարի կուրսը տատանվում է

Թուրքիան տարեկան միջին հաշվով 175 միլիարդ դոլարի հումք է ներմուծում, ինչն օգտագործում է սպառման ապրանքների արտադրության  և արտահանման համար: Թուրքական կորպորացիաների պարտավորությունները, որոնք կազմում են 180 միլիարդ դոլար, ավելի բարձր են, քան իրենց ակտիվները: Այնքան բարձր, որ թուրքական շատ ընկերություններ խոցելի են դառնում լիրայի արժեզրկումից:

Տեսականորեն ավելի քիչ արժեք ունեցող լիրան կարող է Թուրքական ապրանքները դարձնել համեմատաբար էժան: Ցածր գնի դեպքում միջազգային պահանջարկը կավելանա, ինչը կծածկի գների անկման բացասական ազդեցությունը, և ընդհանուր հաշվով արտահանման ծավալները կմեծանան:

Երբ թուրք տնտեսագետները խոսում են փոխարժեքի տոկոսադրույքների մասին, նրանք չեն նայում միայն դոլարի կամ եվրոյի արժեքներին՝ առանձին վերցրած, այլ դիտարկում են համատեղ կոնտեքստում, որը դրանց միջինն է կազմում: Քանի դեռ դոլարը արժևորվում էր եվրոյի նկատմամբ, դա շահավետ էր լիրայով կուտակումներ ունեցողների համար: Վերջին շրջանում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հայտարարված քանակական հեշտացումներ ծրագիրը (սա վերաբերում է ամսական 60 միլիարդ եվրոյի մղում եվրագոտու տարածք) դոլարի արժեքի նվազման պատճառ դարձավ:

Սակայն թուրք վերլուծաբանները, ելնելով որոշ կանխատեսումներից, ակնկալում են, որ եթե, ի վերջո, դոլարը եվրոյի նկատմամբ արժևորվի, դա շահավետ կլինի Թուրքիայի համար, քանի որ Թուրքիան իր արտահանման գծով եկամուտները ձեռք է բերում ավելի շատ դոլարով, քան եվրոյով, մինչդեռ իր ներմուծման երկու երրորդի համար վճարում է դոլարով: Այստեղից երևում է, որ եվրո-դոլար փոխարժեքների համակցության դեպքում Թուրքիային ավելի շահավետ է դոլարի արժևորումը եվրոյի նկատմամբ:

Այս ամենին հակառակ՝ կա տեսակետ, որ Թուրքիայի համար ավելի նպատակահարմար է դոլարի անկումը եվրոյի նկատմամբ: Այս պատճառներից մեկը երկրի արտաքին պարտքն է, որը համարժեք է 400 միլիարդ դոլարի, որից 55 տոկոսը դոլարային է: Մինչդեռ միայն օտարերկրյա փոխարժեքով եկամուտ ունեցող կազմակերպությունները կարող են առևտրային տեղական բանկերից վարկ վերցնել օտարերկրյա փոխարժեքով: Սա նշանակում է, որ եվրոյով եկամուտ ունեցող կազմակերպության համար հնարավոր է դոլարով վարկ վերցնել, ինչը բավական շահավետ է դոլարի անկման դեպքում: Իրականում Թուրքիայում արտարժույթով վերցված 155 միլիարդ դոլարի համարժեք վարկերի մի մասն է միայն վերցված հենց դոլարով (թեև դա կազմում է վարկի կեսից ավելին): Թուրքիայի միայն դոլարով վերցված պարտքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը: Թուրքական կազմակերպությունների համար իրենց պարտավորությունների և ակտիվների հարաբերակցությունը՝ արտահայտած դոլար-եվրո համակցությամբ, նույնն է, ինչ ատրճանակում ունենալ միայն մեկ փամփուշտ (աղբյուրը՝ թուրքական dailynews.com):

Վերը նշված պատճառներից երևում է, որ դոլարի արժևորումը ոչ միշտ է դրականորեն ազդում Թուրքիայի տնտեսության վրա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: