ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քեսաբում Թուրքիայի հանցագործությունները բացահայտվում են ոչ ավել, ոչ պակաս թուրքական դատարանում

Սիրիական պատերազմին մասնակցելու վերաբերյալ Թուրքիայի հասցեին հնչող մեղադրանքները հասել են դատարան: «Իսլամական պետության» զինյալների դեմ դատավարության ժամանակ, ովքեր անցյալ տարի հարձակվել էին թուրքական անվտանգության ուժերի վրա, բացահայտվել է, որ Թուրքիան Սիրիայում կռվող ընդդիմադիր ուժերին զենք ու զինամթերք մատակարարելուց բացի նաև հրետանային աջակցություն է տրամադրել հայաբնակ Քեսաբը գրաված ընդդիմադիր խմբերին: Դատախազն ամբաստանյալների հեռախոսները գաղտնալսելու արդյունքում ապշեցնող խոստովանություններ է ստացել: Պարզվել է, որ Քեսաբում գտնվող ընդդիմադիր ուժերը Թուրքիայում գտնվող մարդկանց հայտնել են Քեսաբի շրջանում տեղակայված սիրիական բանակի դիրքերի տվյալները, ինչից հետո Թուրքիան ռմբակոծել է այդ դիրքերը: Այս մասին հայտնում է Al-Monitor-ը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին ահաբեկչական խմբավորումները 5 տարբեր անցակետերից մտել են Թուրքիա, այնուհետև կրկին մտել Սիրիա սահմանային Յայլադաղ անցակետից և հարձակվել հայաբնակ Քեսաբի վրա, ինչի հետևանքով Քեսաբի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ տարհանվեց Լաթաքիա: Սիրիական լրատվամիջոցները հայտնեցին, որ զինյալները Քեսաբ են ներխուժել Թուրքիայի տարածքից, և նրանց առաջխաղացումը պայմանավորված է թուրքական իշխանությունների աջակցությամբ: Սակայն թուրքական իշխանությունները շտապեցին հերքել իրենց հասցեին հնչող այս մեղադրանքները: «Պնդումներն անհիմն են և կեղծ», - հայտարարեց Թուրքիայի ԱԳՆ-ն՝ շեշտելով, որ Քեսաբի իրադարձությունների և անցյալում տեղի ունեցած որոշ դեպքերի միջև համեմատական անցկացնելը «թշնամական քաղաքական քարոզչություն է»: Ավելին, Թուրքիան հանդգնություն ունեցավ հայտարարելու, որ «պատրաստ է ընդունել Քեսաբի հայ բնակչությանը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սիրիացի հայերի կարիքները բավարարելու համար»:

Վերոնշյալ բացահայտումների համաձայն Քեսաբի գրավմանը բացի Սիրիայում կռվող ահաբեկչական մի շարք խմբավորումներից, ինչպիսիք են «Ջաբհաթ Ան-Նուսրա»-ն, «Ահրար Ալ-Շամ»-ը, «Շամ Ալ-Իսլամ»-ը, «Անսար Ալ-Իսլամ»-ը և այլն, մասնակցել են նաև զինված թուրքմենական խմբավորումները:  Մի շարք լրատվամիջոցներ, հենվելով ականատեսեների վկայությունների վրա, ավելի վաղ հայտնում էին այս մասին, սակայն թուրքական իշխանությունները կտրականապես հերքում էին այս լուրերը:

Թուրքական հանցագործությունների մասին այս նոր բացահայտումները վկայում են, որ Թուրքիան՝ չնայած տարվող պաշտոնական քարոզչությանը, ամենևին էլ մտադիր չէ հրաժարվել Սիրիայի, ինչպես նաև հայ բնակչության դեմ որդեգրած իր վայրագ քաղաքականությունից: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: