Քեսաբում Թուրքիայի հանցագործությունները բացահայտվում են ոչ ավել, ոչ պակաս թուրքական դատարանում
Սիրիական պատերազմին մասնակցելու վերաբերյալ Թուրքիայի հասցեին հնչող մեղադրանքները հասել են դատարան: «Իսլամական պետության» զինյալների դեմ դատավարության ժամանակ, ովքեր անցյալ տարի հարձակվել էին թուրքական անվտանգության ուժերի վրա, բացահայտվել է, որ Թուրքիան Սիրիայում կռվող ընդդիմադիր ուժերին զենք ու զինամթերք մատակարարելուց բացի նաև հրետանային աջակցություն է տրամադրել հայաբնակ Քեսաբը գրաված ընդդիմադիր խմբերին: Դատախազն ամբաստանյալների հեռախոսները գաղտնալսելու արդյունքում ապշեցնող խոստովանություններ է ստացել: Պարզվել է, որ Քեսաբում գտնվող ընդդիմադիր ուժերը Թուրքիայում գտնվող մարդկանց հայտնել են Քեսաբի շրջանում տեղակայված սիրիական բանակի դիրքերի տվյալները, ինչից հետո Թուրքիան ռմբակոծել է այդ դիրքերը: Այս մասին հայտնում է Al-Monitor-ը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին ահաբեկչական խմբավորումները 5 տարբեր անցակետերից մտել են Թուրքիա, այնուհետև կրկին մտել Սիրիա սահմանային Յայլադաղ անցակետից և հարձակվել հայաբնակ Քեսաբի վրա, ինչի հետևանքով Քեսաբի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ տարհանվեց Լաթաքիա: Սիրիական լրատվամիջոցները հայտնեցին, որ զինյալները Քեսաբ են ներխուժել Թուրքիայի տարածքից, և նրանց առաջխաղացումը պայմանավորված է թուրքական իշխանությունների աջակցությամբ: Սակայն թուրքական իշխանությունները շտապեցին հերքել իրենց հասցեին հնչող այս մեղադրանքները: «Պնդումներն անհիմն են և կեղծ», - հայտարարեց Թուրքիայի ԱԳՆ-ն՝ շեշտելով, որ Քեսաբի իրադարձությունների և անցյալում տեղի ունեցած որոշ դեպքերի միջև համեմատական անցկացնելը «թշնամական քաղաքական քարոզչություն է»: Ավելին, Թուրքիան հանդգնություն ունեցավ հայտարարելու, որ «պատրաստ է ընդունել Քեսաբի հայ բնակչությանը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սիրիացի հայերի կարիքները բավարարելու համար»:
Վերոնշյալ բացահայտումների համաձայն Քեսաբի գրավմանը բացի Սիրիայում կռվող ահաբեկչական մի շարք խմբավորումներից, ինչպիսիք են «Ջաբհաթ Ան-Նուսրա»-ն, «Ահրար Ալ-Շամ»-ը, «Շամ Ալ-Իսլամ»-ը, «Անսար Ալ-Իսլամ»-ը և այլն, մասնակցել են նաև զինված թուրքմենական խմբավորումները: Մի շարք լրատվամիջոցներ, հենվելով ականատեսեների վկայությունների վրա, ավելի վաղ հայտնում էին այս մասին, սակայն թուրքական իշխանությունները կտրականապես հերքում էին այս լուրերը:
Թուրքական հանցագործությունների մասին այս նոր բացահայտումները վկայում են, որ Թուրքիան՝ չնայած տարվող պաշտոնական քարոզչությանը, ամենևին էլ մտադիր չէ հրաժարվել Սիրիայի, ինչպես նաև հայ բնակչության դեմ որդեգրած իր վայրագ քաղաքականությունից:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
