ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունգարիայի հայկական համայնքը հուշատախտակ կտեղադրի Գուրգեն Մարգարյանի սպանության վայրում

Հունգարիայի հայ համայնքը հուշատախտակ կտեղադրի այն շինությունում, որտեղ 11 տարի առաջ սպանվել էր հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանը։ Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը` հղում կատարելով Հունգարիայի  հայ  ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանին։

«Բուդապեշտում խաչքար է տեղադրվել։ Հայ համայնքը նշում է նրա մահվան տարելիցի օրը եւ ծաղիկներ է դնում այդ խաչքարի վրա։ Գալիս են համայնքի անդամներ, հունգարական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- հայտարարել է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ հայկական  կազմակերպությունները դիմել են Հունգարիայի Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով թույլատրել հուշատախտակ տեղադրել այն շինությունում, որտեղ սպանվել էր Գուրգեն Մարգարյանը։ «Մոտ ժամանակներս կստանանք գերատեսչության պաշտոնական պատասխանը»,- հայտարարել է Նիկողոս Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացներին, որոնց մասնակցում էր նաեւ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը:

Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային:  

Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել`  30 տարի առանց ներման իրավունքի:

Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, ինչին համառորեն փորձում էր հասնել ադրբեջանական կողմը: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինովորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց  8 տարվա աշխատավարձը:

Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: