ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբիայում ղպտիների սպանությունը սրել է մերձավորարևելյան երկրների հակասությունները

«Իսլամական պետության» զինյալների կողմից Եգիպտոսի քաղաքացի 21 ղպտիների գլխատումից և եգիպտական օդուժի կողմից Լիբիայում ԻՊ-ի դիրքերի ռմբակոծումից հետո սրվել են մերծավորարևելյան մի շարք երկրների միջև առկա հակասությունները: Մասնավորապես, կրկին լարվել են Եգիպտոսի և Կատարի հարաբերություններն այն բանից հետո, երբ Կահիրեն մեղադրեց Դոհային «ահաբեկչությանն աջակցելու մեջ»: Ծոցի Համագործակցության Խորհրդի նիստը քննադատեց Կատարին ուղղված այս մեղադրանքները՝ նշելով, որ «դրանք անհիմն են և չեն նպաստում արաբական միասնությանն այս ծանր ժամանակահատվածում»: Ինչպես հայտնում է Al-Arabiya-ն, վերոնշյալ վեճի պատճառով Կատարն իր դեսպանին ետ է կանչել Եգիպտոսից:

Միաժամանակ ԾՀԽ-ն, որի մեջ մտնում են 6 արաբական միապետություններ (Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քաթար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման), իր լիակատար աջակցությունը հայտնեց Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին՝ նշելով, որ վերջինս իրավունք ունի պաշտպանելու իր երկրի անվտանգությունը: «Եգիպտոսի անվտանգությունը Ծոցի անվտանգության մի մասն է”, - ասվում է ԾՀԽ համատեղ հայտարարության մեջ: Ծոցի միապետությունները նաև նշել են, որ տարածաշրջանում տիրող իրավիճակը պահանջում է «սերտ համագործակցություն եղբայրների միջև»:

Բացի այդ, սրվել են հարաբերությունները Թուրքիայի և Լիբիայի միջև: Վերջինիս իշխանությունները մեղադրել են Անկարային Լիբիայի ներքին գործերին միջամտելու մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն իր դժգոհությունն է արտահայտել լիբիական իշխանությունների այս հայտարարության կապակցությամբ` շեշտելով, որ Լիբիայի իշխանություններից «ակնկալում է նրանց անպատասխանատու դիրքորոշման փոփոխություն»: «Մենք սպասում ենք, որ նրանք կխուսեփեն մեր հասցեին ուղղված  թշնամական և անհիմն հայտարարություններից: Եթե նրանց դիրորոշումը չփոխվի, մենք ստիպված կլինենք անհրաժեշտ միջոցներ կիրառել», - Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը մեջբերում է TASS-ը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: