ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք արժևորում ենք յուրաքանչյուր երկրի ընտրությունը. Լատվիայի ԱԳ նախարար

Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը Մինսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արևելյան գործընկերության» առաջիկա գագաթնաժողովի մասին խոսելիս ասել է, որ Լատվիան ակնկալում է թե՛ ԵՄ և թե՛ «Արևելյան գործընկերության»  երկրների ամենաբարձր մակարդակով մասնակցությունը Ռիգայի գագաթնաժողովին:

Նախարարն ասել է, որ Ռիգայում մայիսին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի մասնակցության հրավերները կուղարկվեն Դոնալդ Տուսկի և Լատվիայի կառավարության կողմից:

«Որպես ԵՄ նախագահող երկիր, մենք մտադիր ենք նպաստել, որ Եվրամիության և յուրաքանչյուր ԱլԳ երկրի միջև հարաբերությունները հիմնված լինեն անհատական մոտեցման վրա»,- հայտնել է նախարարը:

Նա նաև նշել է, որ գագաթնաժողովի բովանդակային աշխատանքները դեռ առջևում են. «Մարտ ամսին նախատեսվում է իրականացնել ԵՄ ԱԳ նախարարների, ինչպես նաև կառավարության ղեկավարների մակարդակով քննարկումներ»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: