ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցի գիտնականը կասկածում է, որ Երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջ

Ադրբեջանցի գիտնականները որոշել են տարածաշրջանային բացահայտումներից անցում կատարել գլոբալ հայտնագործությունների: Այսպես, հայերի «քոչվոր» լինելը ապացուցելուց և Ադրբեջանի «բազմադարյա հերոսական պատմությունը» հորինելուց հետո,  մեր հարևանները կասկածի տակ են դրել Երկիր մոլորակի` իր առանցքի շուրջ պտտվելու փաստը: Ադրբեջանցի «գիտնական» Էկրեմ Հասանովը կարծում է, որ Երկրագունդը իրականում չի պտտվում իր առանցքի շուրջ: Այս մասին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Իր վարկածը նա հիմնավորել է այն հանգամանքով, որ որոշ հյուսիսային երկրներում, ինչպես օրինակ Նորվեգիայում, արևը մայր չի մտնում ամիսներ շարունակ: Ինչից գիտնականը եկել է այն եզրահանգման, որ  այդ երկրներում մեր մոլորակը չի պտտվում իր առանցքի շուրջ և հետևաբար ընդհանրապես չի պտտվում իր առանցքի շուրջ: Նշենք, որ նա միակը չէ, որ ունի նման կասկածներ: Մինչ Հասանովը նման վարկած էր առաջադրել նաև Սաուդյան Արաբիայի հոգևորականներից մեկը: Բանդար ալ Հաիբարին չի կարողանում հասկանալ, թե ինչպես է ինքնաթիռը Արաբական Միացյալ Էմիրություններից թռչում Չինաստան, եթե Երկրագունգը իսկապես պտտվում է իր առանցքի շուրջ:   Նրա համոզված է, որ Երկիր մոլորակն իր առանցքի շուրջ պտտվելու դեպքում ինքնաթիռը երբեք չի հասնի Չինաստան, քանի, որ վերջինս ևս, պտտվելով Երկրահնդի հետ միասին, անընդհատ հեռանում է ինքնաթիռից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: