ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գալիպոլիի ճակատամարտն ապրիլի 24-ին նշելու Թուրքիայի ծրագիրը ձախողվել է

Asbarez

Գալիպոլիի ճակատամարտի օրն ապրիլի 24-ին նշելու` Թուրքիայի նախագահի ծրագիրը ձախողվել է` ստիպելով Անկարային հրաժարվել  այդ օրը նախատեսած միջոցառումներից, գրում է Azbarez.com-ը` հղում կատարելով Sunday’s Zaman-ին: Պարբերականի փոխանցմամբ պատճառն այն է, որ քիչ թվով համաշխարհային առաջնորդներ են համաձայնել մասնակցել արարողություններին: Zaman-ը մեջբերում է Թուրքիայի կառավարության անանուն աղբյուրի խոսքերն, ըստ որի «Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստությունները դադարեցվել են, քանի որ RSVP (Resource ReSerVation Protocol-Ռեսուրսների վերապահման արարողակարգ) հրավերներին արձագանքների մի մասը դրական չի եղել: Միայն հինգ երկիր է ընդունել հրավերը, ընդ որում նրանք ներկայացված չեն լինի բարձր մակարդակով»:

Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը նախատեսված միջոցառումներին մասնակցելու հրավեր էր ուղարկել համաշխարհային ավելի քան 100 առաջնորդների, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահն, ով ավելի վաղ Էրդողանին հրավիրել էր ապրիլի 24-ին այցելել Հայաստան, հունվարի 16-ին պատասխանել էր, թե «մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: